Փետրվարի 1-7 աստղագուշակ․ Առյուծներ՝ մի քիչ համառություն և սպասվածից ավելի շատ բանի կհասնեք
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հաջողությունը ջանքեր կպահանջի. այս շաբաթ սովորականից շատ պիտի աշխատեք, իսկ արդյունքները եր-բեմն կարող են շատ համեստ լինել: Բայց դա ապրումների պատճառ չպիտի դառնա. դուք միևնույն է կհասնեք ձեր ուզածին, պարզապես ոչ ամեն ինչին միանգամից: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք և աշխատեք տեղի ունեցողի լավ կողմը տեսնել:Շաբաթը հարմար է հին ընկերների և նոր ծանոթների հետ շփվելու համար: Եր-կուսն էլ հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին, օգնություն կառաջարկեն, հաճախ կկիսվեն լավ գաղափարներով: Աշխատանքային կամ ստեղծագործ համատեղ նախագծերին մասնակցությունը հաճելի կլինի և շատ բան սովորելու հնարավորություն կտա:Օգտակար կլինի ապագայի մասին մտածելը. դուք արագ մտո-րումներից կանցնեք կոնկրետ ծրագրերին, ամպերում չեք սավառնի և իրատես կլինեք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Շաբաթն անակնկալներ և անսպասելի իրադարձություններ կբերի:Մեծ մասամբ դրանք հաճելի կլինեն: Օրինակ՝ կկարողանաք կյանքի կոչել այն գաղափարները, որոնց երբեք լուրջ չեք վերաբերվել, քանի որ դրանք շատ ֆան-տաստիկ են թվացել: Հիմա ամեն ինչ կստացվի, ընդ որում՝ շատ բան ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Հա-ճելի կլինեն մտերիմ մարդկանց հետ շփումները:Անձնական հարաբերություններում վստահություն ու փոխհաս-կացողություն կիշխի, որը մեծ մասամբ ձեր շնորհիվ կլինի: Կարող եք քննարկել բարդ հարցերն՝ առանց վախե-նալու բացասական արձագանքից: Խնդիրներ չեն առաջանա նաև գործնական շփումներում: Շաբաթը հարմար է կարևոր բանակցությունների համար:Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքել կամ գնել այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Դուք գումարը քամուն չեք տա և բաց չեք թողնի բյուջեն համալրելու հնարավորությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Շաբաթը հաջող կդասավորվի, եթե լուրջ տրամադրվեք և որոշեք գործել, այլ ոչ թե սպասել երջանիկ պատահա-կանության: Դրական միտումների ազդեցությունն ուժեղ է, բայց աստղերը հազիվ թե ամեն ինչ ձեր փոխարեն անեն, ամեն դեպքում պիտի աշխատեք: Գործերը հնարավորինս շուտ ստանձնեք և սպասվածից շատ բան կը-հասցնեք անել:Հետաքրքիր հանդիպումներ շատ կլինեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լսել են կամ էլ վերջապես կհանդիպեն նրանց, որոնց հետ երկար ժամանակ նամակագրության կամ հեռախոսային կապի մեջ են եղել: Նման պահերը շատ հաճելի կլինեն. դուք ամենայն հավանականությամբ դուր կգաք իրար և շուտով կընկերանաք:Աշխատեք ավելի շատ զբաղվել նրա-նով, ինչը երևակայություն է պահանջում: Ինչքան շատ մտորեք, ինչքան շատ նոր բան մտածեք, այնքան շատ լավ գաղափարներ կունենաք: Դրանք իրագործելու հարցում օգնել ցանկացողները շուտով ձեռք կմեկնեն:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այս շաբաթ շատ նպատակների հասնելը կարող է ջանքեր պահանջել. պատրաստ եղեք աշխատել: Հաճախ ըս-տիպ-ված եք լինելու պատասխաններ փնտրել բարդ հարցերին, և խորհրդակցելու համար ոչ ոք չի գտնվի: Այս-տեղ շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ արագ կկողմնորոշվեք իրավի-ճակի մեջ, կհասկանաք՝ որ ուղղությամբ շարժվել:Աշխատեք քիչ ժամանակ ծախսել դատարկ զրույցների և այն վեճերի վրա, որոնք ձեզ չեն վերաբերում և չեն հետաքրքրում: Շուրջը շատ կլինեն մարդիկ, որոնք կուզենան կիսվել ձեզ հետ իրենց հույզերով, անսպասելի առաջ եկած մտքերով կամ էլ աջակցություն ստանալ ձեզանից: Բայց դուք պետք է հիշեք նաև սեփական գործերի ու հետաքրքրությունների մասին:Օգտակար կլինի պայման-ների փոփոխությունը, հետաքրքիր վայրերում լինելը: Պարտադիր չէ հեռու տեղ գնաք: Սովորական երթուղու ցանկացած փոփոխություն կոգեշնչի ձեզ, հաճելի պահեր կպարգևի:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Այս շաբաթը հազիվ թե առանց խնդիրների ու դժվարությունների անցնի: Բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժար-վել մտածածից կամ երկար ժամանակով հետաձգել ծրագրերի իրագործումը: Համառ եղեք և սպասվածից շատ բանի կկարողանաք հասնել: Հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Հաճախ նրանց աջակցության շնոր-հիվ կստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում:Հնարավոր են հաճելի իրադարձություններ տանը: Մտերիմները ձեզ ուրախացնելու, հաճելիորեն զարմացնելու բազում հնարավորություններ կգտնեն: Շաբաթը բարենպաստ կլինի նաև սիրային հարաբերությունների տեսանկյունից:Սիրահարված Առյուծներին անմոռանալի ժամադրութ-յուններ են սպասվում:Արժե զգույշ լինել գումարի հետ: Հիմա դուք դրանք արագ կծախսեք, հաճախ կգնեք իրեր՝ առանց մտածելու, թե արդյոք դրանց կիրառում կգտնվի: Ավելի խնայող եղեք և ավելի ուշ խնայած միջոցները հաջող տնօրինելու հնարավորություն կընձեռվի:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Բարենպաստ շաբաթ է: Այն հրաշալի է նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք ու կհասնեք առաջին հաջողություններին, հետո առաջ շարժվելն էլ հեշտ ու հաճելի կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք անպայման կօգտագործեք ի շահ սեփական հետաքրքրությունների: Նշանի շատ ներկայացուցիչներ հիմա շատ ուշադիր կլինեն: Դա կօգնի նրանց սովորել ուրիշների սխալների վրա և խուսա-փել սեփական սխալներից:Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Հավանական են հե-տաքրքիր ծանոթություններ: Դեպի ձեզ կձգտեն անսովոր մարդիկ, որոնց հետ շփվելն ամենայն հավանակա-նությամբ հաճելի կլինի: Որոշ Կույսեր կկարողանան վերականգնել հին կապերը, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Ամենամտերիմ մարդկանց հետ լուրջ տարաձայնություններ չեն առաջանա, կհաջողվի առանց վեճերի քննարկել կարևոր հարցերը:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաջող շաբաթ է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ինչ-որ բանով կարող են օգտակար լինել կամ պար-զապես դուր են գալիս ձեզ: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Արագ փոխադարձ համա-կրանք կառաջանա, չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այն բազում դրական հույզեր կպարգևի, եթե լսեք ինտուիցիայի հուշումները:Աշխատանքի և օգտակար գործերի տեսանկյունից ևս շաբաթը վատը չէ: Այս-տեղ սակայն պետք է համբերությամբ զինվեք. հաճախ միանգամից անհրաժեշտ արդյունքի հասնել չի ստացվի, պիտի նորից ու նորից ջանքեր գործադրեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից, քանի որ հաճախ կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում աննկատ են մնացել:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Շաբաթը կարող է հաջող չսկսվել, բայց դրա պատճառով շատ անհանգստանալ չարժե,քանի որ իրավիճակը շու-տով դեպի լավը կփոխվի: Պարզապես մի շտապեք ստանձնել կարևոր գործերը, աշխատեք ամեն քայլը մտածել, կշռադատել ու գնահատել ձեր գործողությունների հնարավոր հետևանքները: Չի բացառվում՝ հին ծրագրերը ստիպված լինեք փոխել, որպեսզի կենտրոնանաք նոր առաջադրանքների լուծման վրա: Մի վշտացեք. շուտով կպարզվի, որ այդպես նույնիսկ ավելի լավ է:Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսին հետաքրքիր բաներ են սպասվում: Այդ շրջանը բարենպաստ է և՛ աշխատանքի, և՛ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի: Դուք առույգ, էներգիայով լի և հնարամիտ կլինեք: Դա կօգնի արագ կյանքի կոչել նույնիսկ ամենահամարձակ ծրա-գրերը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Շաբաթը հաճելի ու հետաքրքիր կլինի: Նրա բերած իրադարձություններն ու նորությունները կարող են փոխել կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը, օգնել շատ բաների նորովի նայել: Որոշ Աղեղնավորներ արմատապես կփոխեն իրենց ծրագրերը, մյուսները կվերանայեն իրենց առաջնահերթությունները: Երկու դեպքում էլ լավ է. դուք կգտնեք ավելի շատ դրական հույզեր ստանալու եղանակը և դրա համար ոչինչ չեք զոհի:Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Ձեզ հետ ուրախ կլինեն շփվել ամենատարբեր մարդիկ. նրանցից յուրաքանչ-յուրից ինչ-որ բան կկարողանաք սովորել: Չի բացառվում՝ դուք ընկերանաք մարդկանց հետ, որոնց հետ ժամա-նակին աշխատել եք կամ բացառապես ֆորմալ հարաբերություններ պահպանել: Նշանի շատ ներկայացուցիչ-ներ կփոխեն իրենց կարծիքն այն մարդկանց հանդեպ, որոնց նախկինում թերագնահատել են:Շաբաթվա վերջը հարմարէ ընտանեկան գործերի համար,որոնք ձեզ չեն հոգնեցնի,չեն ձանձրացնի,ուրախացնող արդյունք կտան: Այդ ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև օգտակար իրեր ստանալու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Շաբաթվա սկիզբն արդյունավետ օգտագործեք: Միայն մի քանի օրվա ընթացքում կկարողանաք անել այն, ինչի համար ժամանակ չէիք գտնում, կլուծեք կարևոր խնդիրները, պատասխաններ կստանաք այն հարցերին, որոնք նախկինում փակուղու առաջ էին կանգնեցրել ձեզ: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու շտապել կամ մի քանի գործ միաժամանակ անել: Դա երբեմն կհոգնեցնի, բայց չի խանգարի հրաշալի արդյունքների հասնելուն: Շաբաթվա կեսը հանգստանալու հնարավորություն կտա: Դա հրաշալի ժամանակ է հին ընկերների և այն մարդ-կանց հետ շփվելու համար, որոնց հետ զրույցների կարիքը վերջերս շատ էիք զգում: Լավ կանցնեն սիրային ժա-մադրությունները: Ընտանիք կազմած Այծեղջյուրները կկարողանան ուշադրություն հատկացնել մտերիմներին: Շաբաթվա վերջին օրերը հրաշալի են հին գործերն ավարտելու և կարգուկանոն հաստատելու համար: Նոր հոգ-սեր կհայտնվեն, բայց դրանք ամենայն հավանականությամբ հաճելի կլինեն:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հարմար շաբաթ է կարևորի մասին մտածելու համար: Կարող եք մտովի վերադառնալ անցյալին, վերլուծել ձեր և ուրիշների արարքները, հասկանալ,թե ինչն եք ճիշտ արել, իսկ ինչը՝ ոչ:Եզրակացությունները, որոնց կգաք, կօգ-նեն որոշել,թե ուր շարժվել և ինչպես վարվել:Կարող են փոխվել մասնագիտական ծրագրերը:Դուք կամրապնդեք ձեր դիրքերը, հաջողության կհասնեք մի գործում, որից գլուխ հանել նախկինում չէր ստացվում:Ամեն անգամ չի հաջողվի մտածածը ժամանակին անել. ձգձգումները հաճախ ձեր մեղքով չեն առաջանա: Բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Նույնիսկ եթե ստիպված լինեք խախտել պայմանավորվածությունները, շրջապատող-ները դրան հասկացողությամբ կվերաբերվեն,չեն նեղանա:Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերութ-յունները: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, հնարավոր է սեր առաջին հայացքից: Այստեղ ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի սխալվի:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հագեցած շաբաթ է: Կուզենաք գործել, ստանձնել մասշտաբային նախագծերը, լուծել լուրջ հարցերը, և դրա հա-մար բարենպաստ պայմաններ կլինեն: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Դուք պատրաստ կլինեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, շրջապատողներին էլ դա դուր կգա: Հա-վանական են ծանոթություններ, որոնք երկարատև համագործակցության կամ ձեզ համար կարևոր ընկերական հարաբերությունների սկիզբ կդնեն:Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը: Դուք անսովոր ծրագրեր ու գաղա-փարներ կունենաք, որոնց իրագործման համար երևակայության ու հնարամտության կարիք կլինի: Միապաղաղ գործերը հոգնեցնող չեն թվա՝ չնայած, որ սովորականից շատ ժամանակ կպահանջեն:Շատ Ձկներ կհասկանան, որ պատրաստ են վերանայել իրենց սովորույթները,հրաժարվել նրանից,ինչը խանգարում էր առաջ շարժվել: Դա իսկապես հեշտությամբ կտրվի. աստղերն էլ կօգնեն ձեր կյանքը դեպի լավը փոխել: