Փետրվարի 20-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկե-րակցությամբ, քանզի․․․
Խոյ.
Դուք այսօր դատապարտված եք անվերջ մտորումների և իրավիճակները կշեռքին դնելու ու ծանրութեթև անե-լու բարդ պարտականությանը: Ինչ էլ որ տեղի ունենա, ձեզ համար այն վերածվելու է միայն մտորումների մեջ ընկնելու, զուգահեռներ ու ընդհանրություններ փնտրելու և գտնելու գործընթացի: Մի պահ է դադար առնեք, «շունչ քաշեք» և փորձեք առաջին հերթին ինքներդ ձեր ուժերով փոխել իրավիճակը ու իրավիճակի նկատմամբ ձեր մոտեցումը: Ճիշտ է` դա հեշտ չի տրվելու, առավել ևս, որ դուք ամբողջովին հակված եք հակառակ մոտեց-ման, սակայն այնուամենայնիվ, ջանք թափել այդ ուղղությամբ անհրաժեշտ է, եթե ոչ` անխուասփելի:
Ցուլ.
Այսօր բարեբախտաբար, դուք խորաթափանց ու նրբազգաց եք և իրավիճակի հանդեպ սթափ վերաբերմունք եք ցուցաբերում: Այս ամենը չի կարող իր հետքը չթողել նրանց հետ ձեր փոխհարաբերությունների վրա: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, որոնք կարող են էական դեր խաղալ ձեր հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վրա: Ձեզանից հասնում է միայն պահը բաց չթողնել և լավագույնս օգտա-գործել ընձեռնված հնարավորությունները:Երեկոն առավելագույնս հարմար կլինի հանգիստ ռեժիմով, ընտանի-քի անդամների հետ նացկացնելու համար:
Երկվորյակներ.
Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավա-րարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ եր-կար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Հիշեք, որ սա այն օրն է, երբ ռոմանտիկ ժամադրությունը կզարգանա ամենաանսպասելի հունով:
Խեցգետին.
Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, ինչը ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել եղած ավանդույթներին:Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:
Առյուծ.
Այսօր ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում:Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները, սակայն այստեղ էլ խնդիրնեն են ծագում, քանի որ դուք բավարար անկեղծություն չեք ցուցաբերում: Հնարավոր հեռավոր ուղևորությունների համար առավել հարմար պահը կեսօրից հետո է, իսկ առավոտյան ավելի լավ է ավարտին հասցրեք նախորդ երեկոյան կիսած թողած գործերը:
Կույս.
Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք գտնվում եք մի հոգեվիճակում, երբ ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ու-նենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նը-կատել ու առավելագույնս դրանից օգտվել:Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` խելացի կատակեր-գությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև ազգականներին, հատկապես` տարեց այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար:
Կշեռք.
Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովո-րականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք,սակայն զղջալու առիթ չեք ունենա,քա-նի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդե-ցիկ հովանավորներ:Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին,մի հրաժարվեք ընտանեկան գոր-ծերին մասնակցելուց:Այսօր հենց’ դուք պետք է հոգ տանեք այն մասին,որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հար-մարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը, ձգտեք ամեն կերպ նրանց հույս ներշնչել:
Կարիճ.
Հանգիստ և բեղմնավոր օրերից է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում պրոֆեսիոնալ խնդիրների լուծումը, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է ձեր տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխհարաբերությունների` մինչ այժմ քողարկված կողմերի վերաբերյալ:
Աղեղնավոր.
Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի համար:Դուք առույգ և ուրախ եք,և ձեր կողքին գտ-նվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկա-կան տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը,ով տրտմության մեջ է, վե-րադարձնել հավատը դեպի սերը նրանց, ովքեր վաղուց և դեռևս ապարդյուն փնտեւմ են այն:Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ: Սակայն դա ձեզ չի հու-զում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:
Այծեղջյուր.
Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, որ-տեղ դուք ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորե-լու:Մտերիմների հետ պահերով դուք կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել,ինչը միգուցե հանգեցնի ձեր փոխհա-րաբերությունների լարվածության և արդյունքում` վիճաբանության: Այս առումով ձգտեք նրբազգացություն ցու-ցաբերել, հատկապես երբ գործ ունենաք ավագ սերնդի ազգականների հետ:
Ջրհոս.
Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում:Հնարա-վոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառված բախ-տո-րոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես` օրվա երկրորդ կեսին: Օրը հաջող է աշխարհիկ մի-ջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:
Ձկներ.
Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բա-վական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժա-մանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդի-պումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:Կարելի է օծանելիք, զարդեր, հա-գուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար: