Փետրվարի 3-ի աստղագուշակ․ Կույսերին անակնկալներով լի օր է սպասվում
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Մի շտապեք: Օրվա առաջին կեսին հավանական են լարված պահեր, դատարկ բաների պատճառով ապրում-ներ: Որոշ Խոյեր սովորականից ավելի նյարդային կլինեն: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կյանքն էլ կհարթվի:Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր ու բարդ գործեր ստանձ-նելու համար: Բարենպաստ ժամանակ է նաև շփումների համար. դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք. նրանք ոչ միայն ձեր օգնականները, այլև իսկական ընկերները կդառնան: Չեն բացառվում սիրային անակնկալները:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է մտորումների, բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Դուք հաճախ կտեսնեք այն, ինչ ուրիշները չեն նկատել, այդ իսկ պատճառով ճիշտ եզրակացություննեք կանեք ու սխալներ չեք գործի: Մարդիկ, որոնք նախկինում ձեր բոլոր խորհուրդները արհամարհում էին,հիմա պատրաստ կլինեն ձեզ լսել: Հնա-րավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց:Հավանական են հաջող զուգադի-պություններ, ինչպես նաև ծանոթություններ, որոնք հաճելի ու շահավետ համագործակցության կամ երկարա-տև ընկերության սկիզբ կդնեն: Չեն բացառվում դրամական մուտքերն ու արժեքավոր նվերները: Հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ամեն ինչ չէ, որ ուզածի նման կդասավորվի, բայց ծրագրերի փոփոխությունը ձեզ չի բարկացնի ու բարդ իրավի-ճակի մեջ չի դնի: Դուք արագ կկողմնորոշվեք նոր պայմաններում, կկռահեք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունե-ցողից: Հավանական է նշանակալի առաջընթաց մի գործում, որը երկար ժամանակ չէր հաջողվում շարժել մեռ-յալ կետից:Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները, նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հյուրերը լավ լուրեր կբերեն: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարների ժամանակ է, որոնց իրագործմամբ կզբաղվեք մոտ ժամանակներս:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այսօր դուք ստիպված եք լինելու ուրիշների գործերով ավելի շատ զբաղվել, քան ձեր սեփական գործերով: Շրջա-պատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության, խորհուրդների և բարոյական աջակցության խնդրանքով:Դուք իս-կապես կարող եք շատ օգտակար բաներ անել ուրիշների համար, բայց սեփական հետաքրքրությունների մա-սին մոռանալ էլ պետք չէ:Աշխատեք արդյունավետ անցկացնել օրվա երկրորդ կեսը. այդ հատվածը թույլ կտա շատ բաներում հաջողությունների հասնել: Հաջող կլինեն համարձակ փորձարկումները: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա, դրանց ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնց վրա բազմիցս փոձել եք լավ տպավորություն թողնել:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց եթե համառ լինեք, կհասնեք դրված նպատակներին: Կկարողանաք սպասվածից լավ արդյունքի հասնել, բայց դրա համար պիտի հնարամիտ լինեք, դուրս գաք ընդունված սահման-ներից: Փորձարկումներ արեք, մի վախեցեք կյանքի կոչել այն, ինչ մտածել եք:Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար. կուրախացնեն և՛ ընկերական հանդիպումները, և՛ սիրային ժամադրությունները: Հնարավո-րություն կունենաք ուրախացնել սիրելի մարդուն կամ լավ տպավորություն թողնել նրա վրա, որին վաղուց հա-մակրում եք: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար թանկ մարդկանցից մեկի հետ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն անակնկալներով լի կլինի: Դրանք ամեն անգամ հաճելի չեն լինի, չեք ուզենա հետաձգել ծրագրած գործերը հանկարծակի ծագած խնդիրը շտապ լուծելու համար: Աշխատեք պահպանել լավ տրամադրությունը: Ամենայն հավանականությամբ երեկոյան կպարզվի, որ ամեն ինչ ձեզ համար լավագույն ձևով է դասավորվել: Կարևոր հարցերը քննարկել արժե օրվա երկրորդ կեսին: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այդ հատվա-ծում առավել հեշտ կլինի: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Որոշ Կույ-սեր կկիսվեն այն մարդու հետ, որի հետ նախկինում մրցակցում էին:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Թող այսօրվա ծրագրերը ճկուն լինեն, քանի որ ձեզ բազում անակնկալներ,նոր գործեր ու առաջադրանքներ, ինչ-պես նաև հանդիպումներ են սպասվում, որոնց պատճառով ստիպված եք լինելու ինչ-որ բան հետաձգել:Չեն բա-ցառվում հեռվից նորությունները, որոնք ձեզ կոգեշնչեն զբաղվել նրանով, ինչի մասին վերջերս մտորում էիք: Մը-տերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները, օգնել կյանքի կոչել մտածածը: Հնարավո-րություն կունենաք քննարկել բարդ հարցերը, դրանց պատասխանները փնտրել մի մարդու հետ, որին վստա-հում եք: Կփոխվի վերաբերմունքն այն բաների հանդեպ, որոնք սովորական էին թվում:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա: Բազում գործեր ուշադրություն կպահանջեն, դուք ստիպված եք լինելու մտքում հազար ու մի բան պահել: Ձեզ կհաջողվի սխալներ չանել, ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել: Աշխատեք նկատել մանրուքները: Այն, ինչ հիմա աննշան է թվում, կարող է հետո կարևոր դեր խաղալ: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր կյանքին: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցողից: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Բարենպաստ օր է համախոհների հետ շփվելու, մասնագիտական և անձնական ծրագրերը քննարկելու համար: Հիմա դուք հեշտությամբ կկարողանաք կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, ամպե-րում չեք սավառնի, ձեր առաջ իրական նպատակներ կդնեք: Օրը հաջող է ֆինանսների տեսանկյունից: Դրամա-կան մուտքերը տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել:Օրվա երկրորդ կեսը հարմար է ժամա-դրության համար: Ձեզ համար հեշտ կլինի ռոմանտիկ տրամադրվելը: Ձեզ հետաքրքրող մարդու հետ զրուցելու շատ թեմաներ կգտնվեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Արդյունավետ օր է: Այն հարմար է մտավոր աշխատանքի համար: Լավ գաղափարներ կունենաք, հաճախ կտես-նեք՝ ինչպես կյանքի կոչել այն, ինչը մյուսներին լրիվ անհնարին է թվում: Հաջող կանցնեն բանակցությունները, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում երբեք չեք համագործակցել: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:Նկատի ունեցեք, որ այսօր շատ կարևոր կդառնան իմիջի հարցերը, այնպես որ՝ աշխատեք անթերի տեսք ունենալ: Կարող եք անսովոր իրեր գնել: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը երկար ժամանակ կուրախացնի ձեզ:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հաջող օր է: Դուք լավ գլուխ կհանեք շատ գործերից, այդ թվում՝ ամենաբարդերից: Հաճախ հնարամտությունը և կենսափորձը կօգնեն հաջողության հասնել այնտեղ,որտեղ ուրիշները ստիպված են եղել նահանջել:Ձեր հաղթա-նակները ուշադրություն կգրավեն. չի բացառվում՝ դրանց շնորհիվ համախոհներ գտնեք կամ ընկերանաք այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:Հավանական են դրամական մուտքեր և հաջող գործարքներ: Ո-րոշ Ջրհոսներ կհասկանան՝ ինչպես իրենց հին նախասիրությունը եկամուտների աղբյուր դարձնեն: Հավանա-կան է հանդիպում մի մարդու հետ, որը կոգեշնչի ձեզ զբաղվել նոր բանով:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Անհանգստանալու բան չկա. օրը հաջող կդասավորվի, աստղերը ձեր կողմից կլինեն: Նույնիսկ եթե լրիվ նոր խն-դիրներ հայտնվեն, դուք արագ լուծում կտաք դրանց: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները, որոնք շատ կուրախացնեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:Մարդիկ, որոնք նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ շատ բանի եք ունակ: Հարմար օր է այն մարդուն ընդառաջ գնալու համար, որին վաղուց համակրում եք: Կարող եք սիրային հարաբերություններում նախաձեռնող լինել