Փետրվարի 8-ի աստղագուշակ․ Խեցգետիններ՝ մեծ է գումարային շահույթի ունենալու հավանականությունը
Խոյ:
Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Ոմանք աշխատանքը փոխելու ցանկություն կունե-նան: Անկախ նրանից, թե ինչ եզրակացության կհանգեք, մի՛ շտապեք բարձրաձայնել այն: Նախ համոզվեք, որ ձեր որոշումը վերջնական է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, խուսափեք ավելորդ ծախսերից: Անձ-նական հարաբերությունները հրաշալի կդասավորվեն: Բոլոր հարցերում կզգաք սիրելիի աջակցությունը: Այսօր դուք առույգ և ուրախ եք, սակայն օրվա երկրորդ կեսին հնարավոր է ուժերը լքեն ձեզ:
Ցուլ:
Համախոհների հետ ձեռնարկած բոլոր գործերն անպայման հաջողություն կունենան: Հեշտությամբ եք գտնում ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր է համագործակցության առաջարկներ ստանաք մարդկանցից, որոնց մասնագիտական ձեռքբերումները ձեզ մշտապես հիացրել ու ոգեշնչել են: Ընկեր-ների,հարազատների հետ շփումը միմիայն կուրախացնի:Շատերն ընտանեկան խնջույք կազմակերպելու հնա-րավորություն կստանան: Թեև ռոմանտիկ ժամադրությունները վատ չեն անցնի, ցանկալի է օրը նվիրել ընկեր-ներին: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:
Երկվորյակ:
Աշխատանքում հնարավոր է որոշ մանր հարցեր ծագեն, սակայն օրն, ընդհանուր առմամբ, վատ չի ընթանա: Միակ բանը, որ պհանջվում է, դա հապճեպ կայացրած որոշումներից, չմտածված քայլերից զերծ մնալն է: Գործ-ընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Իրավիճակը կշտկվի այն դեպքում, եթե անձնական հար-ցերը չխառնվեն գործնականին:Անձնական կյանքում հնարավոր են արմատական փոփոխություններ: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Հնարավոր է ընկերների անակնկալ այցելություն: Սպասեք հաճելի անակնկալների:
Խեցգետին:
Բարեհաջող օր է: Աշխատանքում կլինեն նոր, հետաքրքիր մարտահրավերներ: Գործընկերների և ղեկավարութ-յան հետ հարաբերություններում սպասվում են դրական փոփոխություններ: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը ճիշտ ժամանակին կլինի:Անձնական կյանքում ամեն բան լավ է:Միայնակ Խեցգետիններին սպաս-վում են հետաքրքիր ծանոթություններ, իսկ նրանք, ովքեր սիրահարված են, հրաշալի ժամանակ կանցկացնեն՝ երկրորդ կեսի ընկերակցությամբ: Բարենպաստ օր է զբոսանքների, ակտիվ հանգստի և սպորտով զբաղվելու համար:
Առյուծ:
Չնայած շուրջը տիրող իրարանցմանը, փորձեք հանգստություն պահպանել: Ֆինանսական հարցերի շուրջ որո-շումներ կայացնելիս՝ մի լավ ծանրութեթև արեք, քանզի զգալի գումար կորցնելու վտանգը մեծ է: Հնարավոր է վիճաբանություն մի մարդու հետ , ում շատ հարցերում պարտական եք:Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ է: Հարազատների հետ հրաշալի լեզու կգտնեք, իսկ սիրելին կես խոսքից կհասկանա ձեզ: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով, թուլություն չեք զգա:
Կույս:
Աշխատանքում ծայրահեղ ուշադիր եղեք, սխալներ թույլ տալու վտանգը մեծ է: Բարեբախտաբար, թե՛ գործըն-կերներն ու թե՛ ղեկավարությունը ձեր կողմից են, և բարդ իրավիճակներում նրանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է հաջող գնումներ կատարեք:Բարեհաջող օր է ընկերների հետ շփման, տրամադրություն բարձրաց-նող, անկեղծ խոսակցությունների համար: Ռոմանտիկ ժամադրությունները ևս լավ կանցնեն, թեև սիրելիին այսօր չափազանց քննադատաբար կվերաբերվեք: Բարենպաստ օր է փոքրիկ ուղևորությունների համար:
Կշեռք:
Չնայած որոշ տհաճ իրադարձությունների, օրն այնքան էլ վատ չի դասավորվի: Կհաջողվի կենտրոնանալ կա-րևոր հարցերի վրա, իսկ մանրուքները գլխից դեն նետել: Գումարային հարցերի շուրջ հնարավոր են վեճեր: Խու-սափեք երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ստորագրելուց:Զգացմունքային դաշտը կայուն է: Ոչինչ չի կարող փչացնել ձեր տրամադրությունը: Մտերիմներին վերաբերող կարևոր տեղեկություններ կստա-նաք: Կարող եք մասնակցել հանրային միջոցառումների, հնարավոր են նոր ծանոթություններ:
Կարիճ:
Օրը նվիրեք աշխատանքին: Կարող եք նոր գործեր սկսել, մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման աշ-խատանքներին: Հնարավորություն կընձեռնվի դրսևորել լիդերի ձեր կարողությունները և ձեռք բերել նոր համա-խոհներ: Որոշ գործնական հարաբերություններ հնարավոր է այսօր վերականգնվեն: Կստանաք համագործակ-ցության առաջարկներ:Այսօր համբերատարությամբ չեք փայլի և դժվար թե ներողամիտ գտնվեք շրջապատող մարդկանց նկատմամբ: Հետևաբար պատրաստ եղեք վիճաբանությունների ու բախումների: Այսօր լեզու չեք գտնի նույնիսկ ամենասիրելի մարդկանց հետ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե միայն փորձությունների չենթարկեք սեփական օրգանիզմը:
Աղեղնավոր:
Նոր գործեր ծավալելուց զգուշավոր եղեք: Դրանք այնքան հեշտ չեն, որքան թվում են և զգալի ջանքեր կպահան-ջեն: Համախոհները կաջակցեն ձեզ, սակայն միայն խոսքով, ստիպված կլինեք բոլոր հարցերն ինքնուրույն լու-ծել: Փոքր-ինչ հոգնածություն կզգաք: Քրոնիկ հիվանդությունները կարող են գլուխ բարձրացնել:Ընտանեկան գործերը ձեզանից շատ ժամանակ և էներգիա կխլեն: Անելանելի իրավիճակում հայտնված հարազատների հա-մար միակ ապավենը դուք կլինեք:
Այծեղջյուր:
Օրվա ընթացքում հնարավոր են չնախատեսված, զգալի ծախսեր:Այսօր հեշտությամբ սադրանքի կենթարկվեք, մարդկանց կհաջողվի մոլորեցնել ձեզ: Հեռու մնացեք նրանցից, ում հետ շփումը նախկինում անախորժության է հանգեցրել: Աշխատանքում հնարավոր են կոնֆլիկտներ:Աջակցություն կգտնեք ընկերների ու հարազատների շրջանում: Երկրորդ անգամ օգնություն խնդրելու կարիք չի լինի: Սիրելիի ձեզ օգնելու պատրաստակամությունը՝ կգոտեպնդի:
Ջրհոս:
Բարենպաստ օր է: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Անգամ, եթե գործով այնքան էլ խան-դավառված չեք, միևնույն է, հաջողությունն անխուսափելի է: Հրաշալի կերպով գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուշների մոտ չի ստացվի, և դա այսօր ղեկավարության աչքից չի վրիպի: Նպատակահարմար օր է ոչ կոմերցիոն ծրագրեր սկսելու համար:Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով, հոգնածություն չեք զգա, անգամ եթե ստիպված լինեք ողջ օրը ոտքի վրա անցկացնել:Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիին, այնքան ներդաշ-նակ կլինեն ձեր հարաբերությունները:
Ձկներ:
Օրվա առաջին կեսին կարեևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք: Խուսափեք զրույցներ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր վստահություն չեն ներշնչում: Ղեկավարության հետ հնարավոր են լուրջ տարաձայնություններ: Անխոհեմ, ան-պատասխանատու հայտարարությունները կարող են ֆինանսական կորուստների հանգեցնել:Մյուս բոլոր հար-ցերում անախորժություններ չեն լինի: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Սպասեք լավ լուրերի: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն լսեք: Լավ օր է երեխաների հետ անցկացնելու համար: