Շատերը գիտեն,որ Փողի ծառ կոչվող բույսը տանը հաջողություն և բարեկեցություն է բերում, սակայն քչերը գիտեն դրա բուժական հատկությունների մասին:
Այս բույսը ոչնչով չի զիջում ալոեին;Այս բույսը լիովին անվնաս է,և դրա մասին հոգ տանելը շատ հեշտ է:
Այս բույսը կլանում է բացասական էներգիան:Երբ տանը հիվանդ է լինում այն սկսում է թոշնել,իսկ երբ հիվանդ մարդն արդեն ապաքինվում է,այն կրկին սկսում է ծաղկել:
Փողի ծառի բուժական հատկությունները.
- Թեթև այրվածքներ,կտրվածքներ,վնասվածքներ, ջղաձգումներ, վերքեր. Քերել մի քանի տերև և դնել վնասված մասի վրա,ամրացնել բինտով,փոխել վիրակապը 5 ժամը մեկ:
- Օգնություն միջատների խայթոցի ժամանակ. Քսել խայթած մասի վրա օրական 4 անգամ ասյ բույսի տերևի հյութից:
- Ցիստիտ և պիելոնոֆրիտ. Մանրացնել այս բույսի 5 տերև,վրան լցնել 200 մլ. տաք ջուր, թողնել 1 ժամ և քամել:Խմել օրական 2 անգամ ուտելուց 20 րոպե առաջ 1 ճ.գ. չափաբաժնով:
- Կոկորդի ցավ. 10 տերևից հյութ քամել,խառնել 300 մլ. տաք ջուր:Օրական 3 անգամ ուտելուց հետո ողողել կոկորդը:
- Ստամոքսի տասներկումատնյա աղիքի խոց. Ուտելուց 2 ժամ առաջ ուտել այս բույսի 2 տերև,լավ ծամել:
- Հերպես. Մի քանի տերևից հյութ քամել, քսել հերպեսի վրա 1 ժամը մեկ:Կա ևս մի տարբերակ: Այս հյութով թրջել բամբակը և դնել հերպեսի վրա ,ամրացնել:Կատարել այս գործողությունը 2 օր:
- Արտրիտ,արտրոզ. 13-15 տերևներից հյութ քամել, քսել այն ցավեցող հոդերի վրա և թողնել գիշերը:
Նյութը հրապարակման պատրաստեց `Haytimes.ru -ն