Փոշմանել եմ, որ «պոչով» կնոջ հետ եմ ամուսնացել․ Հիմա ցանկանում եմ ամուսնալուծվել, բայց․․․

Վերջերս ծանոթներիցս մեկը պատմում էր.

Երկար ժամանակ մի աղջկա հետ էի հանդիպում, հետո մեզ մոտ սկսվեցին անվերջ վեճեր ու մենք բաժանվե-ցինք: Դրանից մոտ կես տարի անց ծանոթացա մի հրաշք կնոջ հետ: 2 ամիս շփվում էինք, բայց երբ ամուսնութ-յան առաջարկություն արեցի, ասաց, որ 6 տարեկան երեխա ունի առաջին ամուսնուց:

Շոկ ապրեցի, բայց որոշումս չփոխեցի:

Գնացինք զագս ու սկսեցինք միասին ապրել: Սկզբում ինձ թվում էր, որ ամեն ինչ շատ լավ է: Բայց շուտով սկս-վեցին մեր լուրջ խնդիրները:Հիմնականում վիճում էինք երեխայի պատճառով: Մի տան մեջ ենք ապրում, բնա-կան է, որ երբեմն կարող եմ նկատողություն անել կամ բարկանալ,եթե շատ է չարաճճիություն անում, բայց կինս թույլ չէր տալիս ու միանգամից միջամտում էր:

Ըստ կնոջս՝ տուն գումար բերողը տղամարդն է, իսկ կնոջ աշխատավարձը կարելի է ծախսել մանրուքների վրա: Բացի այդ, կինս ասաց, որ չի ուզում էլ երեխա ունենալ, քանի որ առանց այն էլ գումարի խնդիր ունենք: Նա ինձ խորհուրդ տվեց՝ ևս մի աշխատանք գտնել:

Մեկ երեխային բաճկոն էր պետք, հետո՝ հեծանիվ, դեղեր…Ես սկսեցի մտածել, որ առանց նրանց իմ գումարը ամեն ինչին հերիքում էր, իսկ հիմա աղքատ եմ ու հարազատ երեխա ունենալու երազանքից պիտի հրաժարվեմ՝ հանուն ուրիշի որդուն պահելու:Բայց համբերությանս բաժա-կը լցվեց այն ժամանակ, երբ կնոջս նախկին ամու-սինը սկսեց շաբաթական 1-2 անգամ գալ մեր տուն՝ երեխային տեսնելու:

Այսինքն իմ տանը օտար տղամարդ է լինում: Դա ինձ իհարկե դուր չի գալիս:Երեկ խոսեցի կնոջս հետ, բացա-տրեցի, որ այլևս չեմ ուզում այսպես ապրել: Հիմա մտածում ենք՝ թե ինչ կարելի է ձեռնարկել, բայց ես միայն մի ելք եմ տեսնում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS