Փոշու տզեր կան բոլոր տներում: Դրանք նկատելի չեն անզեն աչքով, բայց առողջական բազմաթիվ խնիրներ են առաջացնում: Նրանք շատ են սիրում սավանները, բարձի երեսները, ծածկոցները: Բայց որքանո՞վ է հաճելի նրանց հետ կիսել անկողինը:
Դրանք սնվում են մեր մաշկի մահացած բջիջներով և կարող են ալերգիա առաջացնել, նաև մաշկային ցան կամ ասթմատիկ նոպաներ:
Փոշուց ալերգիա ունեցող մարդիկ պետք է իմանան, որ իրականում ալերգիան ոչ թե փոշուց է, այլ հենց տզերից: Անկողնու կանոնավոր լվացումը և արդուկումը պարտադիր է, սակայն դա չի ազատում տզերից:Բացի այդ ոչ բոլոր փոշեկուլներն են արդյունավետ այդ փոքրիկ վնասատուների դեմ պայքարում: Փոշու տզերից ազատվելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել : Եվ այդ հարցում կօ
- 2 բաժակ ջուր
- 15-30 կաթիլ էվկալիպտի յուղ
Կիրառման եղանակը
Էվկալիպտի յուղը և ջուրը լցնել հեղուկացիրի մեջ, լավ թափահարել և փչել անկողնու վրա: Այնուհետև այդ անկողինը կախել տաք, չոր տեղում, կամ արևի տակ: Ի դեպ, տզերը արև և լույս չեն սիրում: Կրկնել շաբաթը 3 անգամ և փոշու տիզը կլքի ձեր անկողինը: Այս մեթոդը հիանալի արդյունք է ապահովում: Պարբերաբար պետք է օդափոխել բնակարանը:
Հիշեցում, պետք է պահել երեխաների համար անհասանելի տեղում, քանի որ ներքին ընդունման համար այն կարող է թունավոր լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն