Ամանորը բարության և հրաշքների ժամանակն է, և յուրաքանչյուրը կարող է մի քիչ շատացնել այդ բարությունը: Ամերիկուհի Մելիսսա Ստինսմանը աշխատում է որպես փոստատար, իսկ Ամանորից առաջ զբաղվում էր Սանտա-Կլաուսին ուղղված նամակներին պատասխանելով: Մի օր նրան նվերների այնպիսի ցուցակ հանդիպեց, որ Մելիսան հուզվեց: Երեխան ոչ միայն իր համար էր ցանկություններ գրել, այլև ամբողջ ընտանիքի:
Մելիսսան հաճույքով պատասխանում էր Սանտային ուղղված նամակներին՝ դրան տրամադրելով օրը 4 ժամ: Դրանով նա զբաղվում էր իր տանը:
Սովորաբար ես պատասխանում էի, որ նրանք լավ գնահատականներ ստանան և լսեն իրենց ծնողներին: Մի երեխա ուզել էր փորձերի համար հավաքածու, և ես պատասխանեցի, որ ապագայում նա կդառնա գիտնական:
Մի օր էլ նա ստացավ մի հուզիչ նամակ: Ծրարի վրա գրված էր երեխայի անունը, բայց գրված չէր հասցեն: Նա ցանկացել էր հեռախոս, Roblox խաղալիք, Լեգո և բատուտ: Բայց ամենաշատը Մելիսսային հուզեցին վերջին երկու կետերը՝ սնունդ և հագուստ ընտանիքի համար: 9 տարեկան երեխան այդ երկու ցանկությունները (ինչպես նաև բատուտ) նշել է աստղանիշով, քանի որ դրանք ավելի կարևոր էին:
Ծրարում Մելիսսան նաև գտավ նրա 5-ամյա եղբոր ցանկությունների ցանկն ու նամակ, որում ասվում էր.
Սիրելի Սանտա, անցած տարի դու ինձ չնկատեցիր, այնպես որ հույս ունեմ՝ այս տարի կնկատես ինձ: Այս տարի ինձ ինձ շատ լավ կպահեմ, խոստանում եմ:
Մելիսսան որոշեց օգնել երեխային: Բայց խնդիրն այն էր, որ բացի երեխայի ամբողջական անունից ուրիշ ոչ մի ինֆորմացիա չկար, անգամ հետադարձ հասցեն: Այդ ժամանակ Մելիսսան հարձուփորձ արեց իր փոստատար ընկերներին, և նրանցից մեկն ասաց, որ իր հասցեների ցանկում կա նման ազգանունով ընտանիք:
Սկզբից Մելիսսան ուզում էր նրանց համար գնել նվեր-քարտ 50 դոլարով, սակայն նրան միացան նաև ուրիշները: Միասին նրանք հավաքեցին 500 դոլար: Բացի այդ գումարից մարդիկ նվիրաբերեցին նաև խաղալիքներ և հագուստ:
Նվերներն ընտանիքին հանձնեցին մինչև ամանորը, որպեսզի նրանք նոր տարուն պատրաստվելու ժամանակ ունենան:
Իհարկե, բարի գործեր կարելի է անել կլոր տարին: