Փորկապությունն այն իրավիճակն է, որի ընթացքում 24 ժամից ավել տեղի չի ունենում աղիների դատարկում, կամ տեղի է ունենում, սակայն շարունակում է մնալ թերի դատարկման զգացում:
Առողջ մարդու մոտ աղիների դատարկումը կախված է նրա սննդից, սովորություններից ու կենսակերպից: Այն մարդիկ, ովքեր հիվանդ են փորկապությամբ, հաճախակի բողոքում են քրոնիկ հոգնածությունից, բերանի տհաճ համից, սրտխառնոցի զգացողությունից ու ախորժակի նվազումից:
Փորկապությամբ տառապում է երկրագնդի բնակչության ավելի քան 20 %-ը և դա հիմնականում վերաբերվում է զարգացած երկրներին: Այն ակտուալ է տարիքային բոլոր խմբերի համար: Այս հիվանդության դեպքում կարելի է շատ արդյունավետ օգտագործել ժողովրդական բժշկության դեղատոմսերը:
Բաղադրատոմս 1
Բաղադրիչներ: Սև օշինդրի ծաղիկներ-50 գրամ, դժնիկի պտուղներ(жостера)-50 գրամ, ջուր-700 մլ:
Պատրաստման եղանակը
Ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի ու լցնել դժնիկն ու օշինդրը, ապա ծածկել կափարիչով ու թողնել թրմվի 3-ից 4 ժամ: Ընդունել օրական 2 անգամ, ուտելուց հետո 200 մլ:
Բաղադրատոմս 2
Բաղադրիչներ: Անանուխի տերևներ -30 գրամ, փշակոկոռի կեղև(кора крушины)-20 գրամ, ջուր 400- մլ:
Պատրաստման եղանակը
Ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի ու ավելացնել փշակոկոռի կեղևն ու անանուխը, թողնել կրակի վրա 10 րոպե, որպեսզի եփվի, որից հետո փակել կապարիչով ու թողնել թրմվի 2 ժամ: Ընդունել քնելուց առաջ 100 մլ:
Բաղադրատոմս 3
Բաղադրիչներ: Փշակոկոռի կեղևներ-30 գրամ, ֆենխել-30 գրամ, սև օշինդրի տերևներ-30 գրամ, ջուր 500 մլ:
Պատրաստման եղանակը
Եռացած ջրի մեջ ավելացնել բուսական խառնուրդը ու եփել մարմանդ կրակի վրա 20 րոպե, որից հետո ծածկել կափարիչով ու թողնել 1 ժամ: Ընդունել 100մլ, օրական 2 անգամ:
Բաղադրատոմս 4
Բաղադրիչներ: Չամանի սերմեր-10 գրամ, նարինջի կեղև-10 գրամ, փշակոկոռի կեղև-30 գրամ, ջուր 400 մլ:
Պատրաստման եղանակը
Բուսական խառնուրդը լցնել եռացող ջրի մեջ ու եփել մարմանդ կրակի վրա 10 րոպե, ապա թողնել 2 ժամ սառի։ Այդ ընթացքում կափարիչը վրայից հարկավոր չէ վերցնել: Ընդունել օրական 2 անգամ 200 մլ թուրմ:
Բաղադրատոմս 5
Բաղադրիչներ: Գինձի «պտուղ»-10 գրամ, փշակոկոռի կեղև-20 գրամ, մատուտակի արմատ (մանրացված) -10 գրամ, ջուր 350 մլ:
Պատրաստման եղանակը
Նշված բաղադրիչները լցնել եռացրած ջրի մեջ ու թողնել 2 ժամ թրմվի: Ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ 100 մլ:
Բաղադրատոմս 6
Բաղադրիչներ: Գազար -100 գրամ, սև սալորաչիր-100 գրամ, կասիայի(սեննա) տերևներ-30 գրամ, յոգուրտ 30 գրամ:
Պատրաստման եղանակը
Գազարը քերել քերիչով, սալորաչիրը մանրացնել: Ապա խառնել սեննայի տերևների հետ, ավելացնել յոգուրտն ու լավ խառնել: Ընդունել օրական 2 անգամ 30 գրամից:
Բաղադրատոմս 7
Բաղադրիչներ: Սեննայի տերևներ-40 գրամ, ջուր 250 մլ:
Պատրաստման եղանակը
Սեննայի տերևները լցնել եռացող ջրի մեջ, փակել կափարիչով ու թողնել թրմվի 15-ից 20 րոպե: Ընդունել 50-ից 100 մլ ուտելուց 1 ժամ առաջ: