Փորձառու մանկավարժի բաց նամակը ուղղված բոլոր ծնողներին։
«Հարգելի ծնողներ,
Շուտով կսկսվեն քննությունները: Ոմանց համար դա կլինի ընթացիկ քննությունների շրջան, ոմանց համար դա կբացի բուհի դռները: Դա վճռական և պատասխանատու շրջան է: Բոլորը խիստ անհանգստանում են:
Սիրելի ծնողներ, աջակցեք ձեր երեխաներին, քաջալերեք նրանց: Գիտեմ, որ յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան բարձր գնահատականներ ստանա:
Բայց մի բան լավ հիշեք: Բոլոր երեխաները չեն, որ կարողանում են խորապես հասկանալ մաթեմատիկան, բոլորը չեն, որ տիրապետում են օտար լեզվին այնպես, որ կարողանան շատ բարձր գնահատական ստանալ, միգուցե, ձեր երեխան ծնվել է լավ խոհարար դառնալու կամ նկարիչ լինելու համար:
Հնարավոր է, որ ձեր երեխան չկարողանա բարձր գնահատական ստանալ պատմությունից կամ գրականությունից, բայց միգուցե նա հետագայում կլինի գործարար, ում հաստատ պետք չեն գալու գիտելիքներ քիմիայից, ֆիզիկայից:
Գիտեմ, որ շատ ծնորղներ կցանկանային, որ իրենց երեխաները լավ գնահատականներ ստանան, բայց խնդրում եմ, մի վիրավորեք նրանց, եթե այդպես չլինի: Մի պահ պատկերացրեք, թե ինչ է զգում ձեր երեխան, երբ ցածր գնահատական է ստանում քննությունից և մյուս կողմից էլ, դուք եք նրան վիրավորում , անվանում տհաս, տգետ, մի սպանեք նրա ինքնավստահությունը: Դա ընդամենը քննություն է:
Կյանքում նա շատ ավելի լուրջ քննություններ ունի հանձնելու: Նրան կյանքում շատ ավելի կարևոր գործեր են սպասում: Մեկ կամ մի քանի քննությունը և վատ կամ ցածր գնահատականը երբեք չպետք է ազդեն երեխայի կյանքի որակի և ծնողների հետ հարաբերությունների վրա:
Եվ մի կարծեք որ քննությունից բարձր գանահատական ստացող երեխները, ինչ որ բանով առավել են ձեր երեխաներից: Միշտ հուսադրող հայացքով նայեք նրան և ասացեք, որ ամեն ինչ առջևում է։
Կիսվեք նյութով ընկերների հետ