Փոքրիկ աղջկաս խոսքերը լսելուց հետո արգելեցի նրան առանց իմ ներկայության սկեսուրիս հետ հանդիպել, առավել ևս նրա տուն գնալ․․․Մի՞թե կարելի է այդպես

Երբ ես իմացա, թե սկեսուրս դստերս ինչ է սովորեցնում, արգելեցի նրան առանձին շփվել երեխայիս հետ։ Մի փոքր պատմեմ սկեսուրիս մասին։ Ես ու ամուսինս ի սկզբանե առանձին ենք ապրել, սակայն դա երբեք չի խան-գարել սկեսուրիս միջամտել մեր անձնական գործերին։ Նա մինչև այսօր հետևում է, թե որդին ինչ է ուտում, ինչ է հագնում, ու սա այն դեպքում, երբ ամուսինս հասուն կայացած տղամարդ է։

Նրա մայրական խնամքը մարազմի է հասնում։Երբ ծնվեց մեր աղջիկը՝ Մանեն, սկեսուրս նրա հանդեպ մեծ հե-տաքրքրություն չէր ցուցաբերում։ Նրա ուշադրության կենտրոնում շարունակում էր մնալ ամուսինս։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ լրացավ աղջկաս 5 տարեկանը։ Տատիկը հասկացավ, որ նրա հետ արդեն հեշտ է զբոս-նելը, ժամանակ անցկացնելը, ու որոշեց, որ պիտի մտերմանա երեխայի հետ։

Ես դեմ չեմ տատիկի ու թոռան հանդիպումներին, սակայն վերջերս դստերս պահվածքի մեջ ոչ այնքան լավ փո-փոխություններ նկատեցի։Մի օր, երբ պառկել էինք քնելու, աղջիկս խնդրեց հեքիաթ կարդալ։ Նա արդեն գիտի տառերը, ու ես ասացի, որ սկզբում ինքը կարդա, իսկ ես կշարունակեմ։ Ինչին Մանեն պատասխանեց, որ վատ է կարդում և իր մոտ չի ստացվում, այնպես որ չի ուզում։

Պարզվեց, որ սկեսուրս նրան թույլ չի տվել կարդալ, քանի որ դանդաղ ընթերցանությունը նյարդայնացրել է ի-րեն։Մի օր հեռուստատեսությամբ դստերս սիրելի մուլտֆիլմն էր,երգի ժամանակ գրկեցի նրան, բերեցի սենյակի մեջ-տեղը, որ պարենք, բայց երեխաս հրաժարվեց։ Իմացա, որ սկեսուրս նրան չաղլիկ է անվանել ու նաև ասել է, որ պարում են միայն այն դեպքում, երբ իսկապես կարողանում են։

Ես այնքան բարկացած էի։ Կոմպլեքսավորված երեխա մեծացնելը չի մտնում իմ պլանների մեջ։Հենց նույն օրը զանգեցի սկեսուրիս ու ասացի, որ այսուհետ նա թոռան հետ կհանդիպի միայն ու միայն իմ ներկայությամբ։ Ար-դեն անցել է 10 օր, բայց նա չի եկել կամ զանգել։ Թող նեղանա, ինձ համար կարևորը իմ երեխան է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS