Փոքրիկ աղջնակը ավտոբուսի մեջ վեր կացավ տեղից, որ իր տեղը զիջի տարեց կնոջը․․․հետո բոլոր ուղևորները լացում էին ծիծա-զից։Իմ աղջիկը՝ Մանեն, շատ շուտ է սկսել խոսել: Ճիշտ է, ոչ բոլոր բառերն էր հստակ արտասանում: Դրա պատճառով էլ ժամանակ առ ժամանակ ծիծաղելի արտահայտություններ էր անում:
Մի օր պիտի գնայինք մորաքրոջս տուն, սակայն ամուսնուս անսպ ասելի կանչեցին աշխա տանքի, և ես դստերս հետ միասին որո-շեցի ավտոբուսով գնալ: Մենք նստած էին հենց դռան մոտ գտնվող նստարանին, երբ մի տատիկ բարձրացավ:
Բնականաբար, նա մեզ մոտ կանգնեց, իսկ նստելու ազատ տեղեր չկային:Մանեն այդ ժամանակ 4 տարեկան էր: Նա նայեց տատի-կին, տեսավ, որ խեղճը ձեռնաձայտով է, մուգ ակնոցով և ծանր տոպրակ է բռնած, և մի անգամից ոտքի կանգնեց.
-Տատիկ ջան, նստեք, երևի ձեր ոտքերը ցավում են:
Տատիկը սկսեց ժպտալ, դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, նա դժվարո ւթյամբ մո տեցավ և նստեց.
-Ինչ լավ և դաստիրակված աղջնակ ես դու: Ո՞վ է սովո րեցրել, քեզ այդքան լավ պահել:
Մանեն հպարտությամբ նայեց կողքերը. իրեն դուր էր գալիս բոլորի ուշադրությունը: Եվ բարձր ձայնով պատասխանեց.
-Մայրիկս միշտ ասում է, որ մահա մերձներին պետք է տեղ զիջել:
Ավտոբուսը մի պահ քարացավ, իսկ հետո բոլ որը քիչ էր մնում ուշաթափվեին ծիծաղից:
Մանեն էլ չի հասկանում, թե ինչու են բոլորը ծիծաղում, մոլորված նայում է կողքերը:Իսկ ես էլ՝ փոր ձելով զսպել ծիծաղս, ուզում եմ տատիկին բացատրել, որ աղջիկս ի նկատի է ունեցել «մեծա հասակներին», պարզապես բառերը շփոթում է:
Մենք մինչ այժմ հիշում ենք այդ պատմությունը