Փոքրիկ տղան դեռ 3 տարեկան հասակում խոստացավ, որ կամուսնանա ընկերուհու հետ․ 20 տարի անց տեղի ունեցավ անհավանականը

Խոստովանեք, որ դուք էլ երբեք չեք մոռանա ձեր կյանքի առաջին սիրուն՝ լինի դա մանկապարտեզի ձեր ընկերը, համադասարանցին կամ ուղղակի բակում հանդիպած աղջիկը կամ տղան։ Բայց ո՞վ է այդքան ուշադրություն դարձնում մանկական սիրուն․ միևնույն է, դա ընդամենը մանկական սեր է, որը դժվար թե երկար տևի։Բայց պատմությունն այլ է ամերիկացի այս զույգի՝ Լորա Սչիլի և Մեթ Գրոդսքիի դեպքում։

Երեք տարեկան հասակում, երբ երկուսն էլ մանկապարտեզ էին հաճախում, տղան՝ Մեթը, Լորային սեր խոստո-վանեց և ասաց, որ նրանք միասին են լինելու։«Հիշում եմ, երբ փոքր ժամանակ Լորան ինձ սովորեցնում էր, թե ինչպես ճոճանակի վրա ճոճվել, ինչպես ճիշտ ձևով թել պանիր ուտել, նկարել և այլն։Միշտ միասին էինք, մեզ բաժանելն անհնար էր։ Միասին պահմտոցի էինք խաղում, իրար հետևից վազում և այլն»,- պատմում է Մեթը։ Դժբախտաբար, երբ Լորան ու Մեթն ավարտեցին մանկապարտեզը, կորցրին կապը։

Նրանք տարբեր դպրոցներ էին հաճախում, որոնք իրարից բավականին հեռու էին գտնվում։ Մի անգամ, երբ Լորան 9-րդ դասարանում էր սովորում, իր ընկերներից մեկի հեռախոսի մեջ գտավ Մեթի համարը, իսկ այդ ընկերը, պարզվեց, ճանաչում է նաև Մեթին։ Հենց այդ ընկերոջ շնորհիվ էլ կազմակերպվեց Լորայի ու Մեթի հանդիպումը։ «Մի փոքր վարանում էի՝ գնա՞լ հանդիպման, թե ոչ»,- ասում էր Լորան, սակայն հանդիպելուց ընդամենը 2 շաբաթ անց նրանց հարաբերությունները միանգամից խորացան։2 տարի առաջ, երբ նրանք երկուսն էլ ավարտեցին համալսարանի 2-րդ կուրսը, Մեթը որոշեց Լորայի հետ գնալ իրենց մանկապարտեզի տարածք։

Հենց այնտեղ էլ տեղի ունեցավ ամենակարևորը։ «Ճանապարհին Լորան անընդհատ հարցնում էր՝ ինչու եմ այսքան լարված։ Անընդհատ ստուգում էի գրպանս՝ համոզվելու, որ մատանին տեղում է։ Երբ հասանք մանկա-պարտեզ, հանկարծակի հանեցի մատանին, ծնկի ընկա և ամուսնության առաջարկություն արեցի, իսկ Լորան դրական պատասխան տվեց»,- ուրախությամբ պատմում է Մեթը։

Ամիսներ առաջ Լորան ու Մեթն օրինականացրին իրենց հարաբերություններն ու պաշտոնապես ամուսնացան։ Չնայած քչերն են հավատում, որ մանկության սերը կարող է վերածվել հավերժ սիրո, այնուամենայնիվ, դա հնարավոր է, որի կենդանի ապացույցն են Լորան ու Մեթը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS