«Քաղաքական դիակ լինելը չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից». Նիկոլ Փաշինյան

«Պարոն Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների ու ըմբռնումների մակարդակը:

Սա իրենց թաղի քուչի կռիվը չի, որ պարտվողները հեռանալիս ասում են՝ կփոշմանես»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի՝ «կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել» արտահայտությանը:

«Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն ՀՀ-ում գոյություն չունի: Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ նա, քաղաքական դիակների հետ գործ ունենք, բայց քաղաքական դիակ լինելը որևէ մեկին չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավորություններից»,- հավելել է Փաշինյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS