Քաղաքային տրանսպորտում հասկացա, որ դրամապանակս թողել եմ աշխատանքի վայրում: Տեսեք թե ինչ տեղի ունեցավ հետո

Երթուղայինով գնում եմ տուն և հանկարծ հասկանում եմ, որ դրամապանակս մոռացել եմ աշխատանքի վայրում և գումար չկա մոտս:

Ի՞ն չ անեմ:

Որտեղի՞ց գումար տամ:Ինչ ամոթ է…

Վարորդը նայում է հայելու մեջ և ասում.
-Փոխանցեք ուղեվճարները:

Սկսեցի քրքրել պայուսակս, գուցե մանր գտնեմ, բայց միայն շոկոլադ գտա, որն այդ օրն ինձ հյուրասիրել էին:
Իսկույն գլխումս միտք ծագեց:

Փոխանցեցի շոկոլադե սալիկը, այն ձեռքից ձեռք անցնելով՝ հասնում է վարորդին: Բոլորը ծիծաղում են:

Վարորդը զարմացած նայեց տարօրինակ վճարին:

Իսկ հետո ժպտաց և ասաց.

-Փոխանցեք մանրը…

Ինձ երկու հատ շոկոլադ փոխանցեցին:
Պարզվեց, որ վարորդը շատ հումորով էր…այդ օրը բոլոր ուղևորներն իջան բարձր տրամադրությամբ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS