Քաղաքում ավտոմեքենայով հայտնվեցի խցանման մեջ․ հանկարծ հետևի մասից ուժեղ հարված զգացի․ Մեքենայից դուրս եկա ու․․․Հարվածող ավտոյի վարորդը դուրս եկավ մեքենայից ու սկսեց ուժեղ լացել։Կնոջս հետ մնացել էինք խցանման մեջ: Հանգիստ նստած էինք, զրուցում, ոչ մեկի չէինք խանգարում:
Հանկարծ մեր մեքենային հետևից հարվածում եմ: Դո ւրս եմ գալիս մեքենայից, հենց այդ պահին իջնո ւմ է նաև հարվածող մեքենայի վարորդը: Հանկարծ նա ընկնում է գետնին և սկսում բարձրաձ այն արտասվել: Բարկությունս իսկույն անհե տանում է.
—Եղբայր, հանգստացիր, բան չկա:
Երիտաս արդը նայում է ինձ և ավելի ուժեղ լացում:
—Վերջ տուր, կարևորը բոլորս ողջ-առողջ ենք: Վնասն էլ ապահով ագրությունը կփոխհատուցի:
Տարօրինակ երիտասարդը չի հանգստանում, քաշում է գլխի մազերը, քիչ է մնում պոկի:
—Հերիք է լացես, եղբայր, վեր կաց:
Տեսնում եմ, որ մեքե նայի մեջ մի աղջիկ է նստած, լուռ հետևում է այդ ամենին:
—Ընկերո ւհի, եկեք, հանգստացրեք ձեր ընկերոջը, — դիմում եմ նրան:
Աղջիկն իջնում է մեքենայից և ասում.
—Իրականում սա իմ մեքենան է: Մենք գրազ էինք եկել, որ եթե 3 օրվա ընթացքում նա ավտովթարի ենթարկվի իմ մեքենան վարե-լիս, ապա պիտի ամուսնանանք:
Լուռ պտտվում եմ և նստում մեքենան: Ամբողջ ճանապարհին ես ու կինս ծիծաղում էինք այդ զվարճալի զույգի վրա: