Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը համարվում է ոչ վարակիչ ախտաբանություն, սակայն ուռուցքաբան Դանիիլ Շչեպելյաևը նշում է, որ բժշկության պատմության մեջ գրանցվել են քաղցկեղի՝ հիվանդից առողջ մարդուն փոխանվելու դեպքեր, որոնք խիստ մտահոգիչ են:
Պարզվել է, որ այս հիվանդությունը կարող է վարակիչ լինել ծանր իմունային անբավարարության դեպքում:
Գիտնականները մինչ օրս չեն եկել որևէ ընդհանուր հայտարարի քաղցկեղի զարգացման ու տարածման հարցի շուրջ: Հայտնի է, որ կենդանիների մոտ հանդիպում է քաղցկեղի վարակիչ տեսակ՝ Ռաուսի վիրուսային սրակոման, որը, սակայն, չի ախտահարում մարդկանց:
Շչեպելյաևի խոսքով՝ առայժմ աշխարհում գրանցվել են քաղցկեղով վարակման հատուկենտ դեպքեր, իսկ բոլոր հիվանդները եղել են իմունային անբավարարությամբ պացիենտներ, որոնք ստիպված էին ամբողջ կյանքում փոխարինիչ թերապիա ստանալ:
Կանադացի գիտնականները ներկայացրել են մի հիպոթեզ, համաձայն որի՝ շաքարային դիաբետը, անոթային հիվանդությունները, ճարպակալումն ու քաղցկեղը որոշ դեպքերում կարող են հիվանդ մարդուց առողջին փոխանցվել: Սակայն չնայած գիտնականների ենթադրությանը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերոնշյալ հիվանդությունները դասակարգում է որպես ոչ վարակիչ, գրում է actualnews.org կայքը: