Քաշի արագ նվազեցում. լավագույն միջոցները՝ 3 օրում ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար

3 օրյա դիետաները նախատեսված են միայն այն դեպքերի համար, երբ պետք է նիհարել ինչ-որ առիթից կամ միջոցառումից առաջ: Եթե ունեք 5 կիլոգրամից ավել ավելորդ քաշ, ապա պետք է փնտրել նիհարելու ավելի երկարաժամկետ  տարբերակներ:

Սակայն եթե ունեք հակացուցումներ դիետայի համար, օրինակ արյան մեջ շաքարի բարձր մակարդակ կամ ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի կամ լեղապարկի  հիվանդություններ, ապա ռիսկի մի դիմեք:

Բանանով դիետա

Եթե սիրում եք մրգեր, բանանով դիետան ձեզ դիսկոմֆորտ չի պատճառի:

3 բանան և 3 բաժակ կեֆիր՝ ահա ձեր օրվա սննդակարգը: Ստացվում է օրական 6 անգամյա սնունդի ընդունում: Առավոտյան ուտել բանան, 2-3 ժամ անց՝ 1 բաժակ կեֆիր: Ես այդպես մինչև երեկո:

3 օրում հնարավոր է նիհարել մոտ 3 կիլոգրամ:

Կեֆիրով դիետա

Բարդ է, բայց արդյունքը կուրախացնի: 3 օրում կարելի է նիհարել մոտ 5 կիլոգրամ:

1լ կեֆիրը բաժանել 5-6 մասի և օգտագործել օրվա ընթացքում: Լրացուցիչ կարելի է խմել առանց շաքարի կանաչ թեյ, ջուր և մի խնձոր ուտել:

Մրգային

Ընտրեք դուք. խնձոր կամ թուրինջ: Օրական կարելի է օգտագործել մինչև 2 կիլոգրամ:

Այսպես կարելի է նիհարել 2-4 կիլոգրամ:

Այս դիետան խորհուրդ չի տրվում, եթե ունեք բարձ թթվայնություն:

Հնդկաձավարով դիետա

Ըստ կարծիքների՝ սա ամենահեշտ դիետան է: Հնդկաձավարը հագեցվածության զգացում է ապահովում՝ նույնիսկ փոքր չափաբաժին ուտելուց հետո:

Եփած հնդկաձավարն ուտել օրական 4 անգամ՝ 200գ ոչ ավել:

Արդյունքը՝  մոտ 3 կիլոգրամ քաշի նվազեցում:

Նյութը հրապարակման պատրաստեց havesovinfon

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS