ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա իմ ուղիղ եթերի ստորև բերվող հատվածը բազմաթիվ տեղեր մեջբերվել է, բայց կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել և իմ կարծիքով սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Ուստի հարկ եմ համարում այստեղ տեղադրել ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում: «Մեր ամենակարևոր կարգախոսը ըստ էության արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, և ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, չնայած կարծում եմ դա հիշեցնելու կարիք չկա չէ՞ ժողովուրդ, որ ես ինձ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում և աշխատասենյակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է, իմաստավորվել է, և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով և ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, որոշողը լինելու եք միայն ու միայն դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը, պիտի երաշխավորեմ, քանի դեռ վարչապետ եմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, իսկ էն պահին երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»»: |
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջ