Բաղադրատոմս
միս տավարի — 1.5 կգ
սոխ — 3 հատ
ձու — 2 հատ
ալյուր — 3 ճ/գ
կոնյակ — 3 ճ/գ
ջուր -1 բաժակ
Կարագ — ըստ ցանկության
պղպեղ կարմիր — ըստ ցանկության
պղպեղ սև — ըստ ցանկության
աղ — ըստ ցանկության
Պատրաստման եղանակ
Թարմ միսը 6-7 անգամ անցկացնել մսաղացով, ապա ընթացքում ավելացնել ջուրը, որից հետո լցրեք խորը տարայի մեջ, ավելացրեք ձու, ալյուր, կտրտած սոխը, կոնյակը և համեմեք աղով ու պղպեղով։
Ստացված խառնուրդը մոտ 1 ժամ խառնեք (ծեծելով) մինչև միասեռ զանգված դառնա։ Կաթսայի մեջ ջուր լցրեք, ավելացրեք աղը ու դրեք կրակի վրա։ Ստացված զանգվածը բաժանեք 6 մասի, ձեռքերը թաթախեք ջրի մեջ ու փորձեք ստանալ գնդիկներ։
Երբ ջուրը սկսում է եռալ, մսագնդերը լցրեք հատ-հատ կաթսայի մեջ, այնպես, որ իրար չդիպչեն։
Եփեք 30 րոպե ու չենք մոռանում հեռացնել առաջացած փրփուրը։ Բարի ախորժակ, մատուցել կարագի հետ միասին
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն