Քնած ժամանակ ընկնելու զգացողությու՞ն եք ունեցել. Իմացեք ինչ է դա նշանակում…

Հավանաբար, բոլորին է ծանոթ այն զգացումը, երբ քնած ժամանակ քեզ թվում է, թե ընկար ինչ-որ տեղից:

Գիտնականները պնդում են, որ դա ներքին իլյուզիայի տեսակ է և, որ մարդկանց 70 տոկոսը գոնեմ մեկ անգամ զգացել է դա: Այս երևույթի բացատրության համար կա մի քանի թեորիա.
Առաջինը

Ըստ առաջին տեսակետն առաջ քաշող գիտնականների, սա ևս մի հնարավորություն է ուղեղի կողմիվ օրգանիզմին տրվող՝ համոզվելու համար, որ շուրջն ամեն բան կարգին է և կարելի է հանգիստ քնել:

Երկրորդը

Այս տեսակետը առաջ քաշողներն ասում են, որ սա օրգանիզմի անցումն է ակտիվ վիճակից պասիվ վիճակի:

Երրորդը

Սա ամենաընդունելի և քիչ թե շատ հաստատված տեսակետն է:

Այն ասում է, որ այս կերպ օրգանիզմը փորձում է ճշտել, թե չի մահանում արդյո՞ք քնած մարդը:

Քանի որ քուն մտնելու ընթացքում բոլոր գործընթացներն ավելի դանդաղանում են, ուղեղին կարող է մի պահ թվալ, թե օրգանիզմը սկսում է մահանալ, և այդ կերպ ուղեղն ազդակ է տալիս արթնանալու համար:

Փորձագետները նշում են, որ սա բացարձակ անվտանգ երևույթ է:

Սա հիմնականում տեղի է ունենում սթրեսների և գերհոգնածության հետևանքով:

Իսկ դուք երբևէ զգացե՞լ եք նման բան:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS