Քնելուվ առաջ խառնեք այս 2 բաղադրիչները և այլևս երբեք հոգնած չեք արթնանա` մոռանալով անքնության մասին

Միայն լիարժեք քնելու դեպքում կարող եք արդյունավետ կերպով վերականգնել սիրտն ու արյունատար անոթները: Մեր մարմինն ամբողջ օրը աշխատում է, իսկ գիշերը պատշաճ հանգստի կարիք ունի:

Գիտականորեն ապացուցված է, որ 6 ժամից պակաս քնող մարդիկ ավելի հաճախ են ունենում սրտի հիվանդություններ: Բացի այդ, քնի քրոնիկ պակասը հանգեցնում է մի շարք այլ հիվանդությունների:

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս մարդկանց գիշերը հանգիստ քնել: Դրանցից մեկը՝ ժամանակակից տեխնոլոգիաներն են: Փորձեք քնից առաջ չօգտվել հեռախոսից կամ համակարգչից:

Առաջարկում ենք հիանալի միջոց՝ հանգիստ քնի համար.

5 թ.գ. բնական մեղր

1 թ.գ.  հիմալայան վարդագույն ծովի աղ կամ սովորական հիմալայան աղ

Խառնեք երկու բաղադրիչները և խառնուրդը պահեք ապակե բանկայի մեջ: Ամեն գիշեր քնելուց առաջ մի քիչ խառնուրդ դրեք լեզվի տակ և թույլ տվեք, որ այն լուծվի:

Հիմալայան աղը պարունակում է 80-ից ավել միներալներ և տարրեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի համար: Մեղրն էլ, իր հերթին, գլյուկոզայի աղբյուր է, որը էներգիայով է  սնուցում մեր օրգանիզմի բջիջները:

Այս հզոր կոմբինացիան կօգնի պայքարել անքնության դեմ:

Եղեք առողջ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS