Քնելուց 2 ժամ առաջ սնվելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը

Երեկոյան ժամը 9-ից ոչ ուշ ընթրիքը կարող է նվազեցնել կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այսպես են պնդում են Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի գիտնականները։

Մասնագետների խոսքով՝  քնելուց երկու ժամ առաջ սննդի գործածումը նվազեցնում է քաղցկեղի նշված երկու տեսակներով հիվանդանալու հավանականությունը։ Փորձագետները ենթադրում են, որ գիշերային ընթրիքն օրգազնիմում բորբոքումներ է առաջացնում և փոխում արյան մեջ շաքարի մակարդակը՝ ազդելով ուռուցքների գոյացման վրա։

Դա է ապացուցում 4000 մարդու օգնությամբ կատարված գիտափորձը։

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS