Քույրիկս իր ընտանիքով առանց ինձ հետ համաձայնեցնելու տեղափոխվեց մեր տուն ապրելու․ Նրա ամուսնու պատճառով հայտնվել եմ անելանելի իրավիճակում

Սկզբում մի քիչ պատմեմ իմ մասին։ Անունս Ալինա է, 30 տարեկան եմ, ապրում եմ մորս հետ։ Մի քանի տարի առաջ հայրս հեռացավ կյանքից՝ մեզ թողնելով 3-սենյականոց բնակարան։ Երբ փոքր քույրս որոշեց ամուսնա-նալ, մայրս վաճառեց մեր տունը և գումարի 1/3-րդ մասը տվեց քրոջս, քանի որ նրանք պատրաստվում էին հի-փոթեքով տուն գնել, իսկ այդ գումարը կբավականացներ կանխավճարին և նույնիսկ բնակարանը վերանորո-գելուն։

Ես ու մայրս էլ 2-սենյականոց նորոգված բնակարան գնեցինք մեզ համար ու սկսեցինք համերաշխ ապրել։ Ան-կեղծ պիտի ասեմ, որ կցանկանայի ընտանիք կազմել, բայց դե ինչ արած, քրոջս բախտն ավելի շատ է բերել անձնական կյանքի հարցում, 24 տարեկան է, բայց ամուսին ու որդի ունի, իսկ ես՝ ոչինչ։

Այս ամենի մեջ կար միայն մի մեծ խնդիր․ քրոջս ամուսինը։ Հարսանիքից հետո մի քանի ամսվա ընթացքում ծախսեց մորս տված գումարը՝ նույնիսկ չմտածելով աշխատանքի տեղավորվելու մասին։ Հետո այստեղ-այնտեղ աշխատեց որոշ ժամանակ, իսկ երբ կարանտին սկսվեց, այլևս չկարողացավ գործ գտնել, ավելի ճիշտ՝ չցանկա-ցավ։

Արդյունքում նրանք մնացին առանց գումարի՝ փոքր երեխային գրկին, ու ի՞նչ արեց անպաշտպան խեղճ ամու-սինը․․․ իհարկե առաջարկեց կնոջը տեղափոխվել մեր տուն։Ապրիլ ամիսն էր, երբ աշխատանքից տուն վերա-դարձա ու տեսա անակնկալը։ Իմ սենյակում դրված էր մանկական մահճակալ, մանկասալյակ, իսկ իմ բոլոր ի-րերը հյորասենյակ էին տեղափոխվել։Երբ մորս հարցրեցի, թե ինչ է կատարվում, ասաց․

—Երեխաները անտուն են մնացել, հո փողոցում չենք թողնի։ Ոչինչ, որոշ ժամանակ թող մեզ հետ ապրեն։ Դու կքնես հյուրասենյակում, իրանք ընտանիք են, ամուսինները չեն կարողանա բազմոցին քնել։

Իմ ոչ մի առարկություն նույնիսկ չցանկացան լսել։ Ասել, որ վիրավորված չէի, նշանակում է՝ ոչինչ չասել։Բայց դա դեռ ամենը չէ։ Ես ու մայրս վաղուց ապրում էինք իմ աշխատավարձով, քույրս չի աշխատում, փոքր երեխա ունի, ամուսիննն էլ․․․ չի կարողանում աշխատանք գտնել։ Բոլորի համար կա գործ, միայն նրա համար չկա։

Ու ապրիլից մինչև հիմա ես իմ 200 000 աշխատավարձով պահում եմ մորս, քրոջս ընտանիքին, կոմունալներն եմ վճարում։ Երբ քրոջս ասում եմ, որ խոսի ամուսնու հետ, ազդի նրա վրա, վերջինս միշտ պատասխանում է․

-Ախր հիմա նրա մոտ դեպրեսիա է, առանց այն էլ խորը ապրումների մեջ է, որ այստեղ ենք ապրում, էլ աշխա-տելու ուժ էլ չունի։

Հիմա խնդրում եմ մի խորհուրդ տալ․ ինչպե՞ս վարվեմ։ Ուղղակի նրանց դուրս հանեմ տնից, թե մորս առաջար-կեմ վաճառել տունը, ես իմ բաժինը վերցնեմ ու առանձնանամ․․․․ բարդ իրավիճակում եմ հայտնվել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS