Քույրս ձեռքիցս տարավ փեսացուիս. Մի՞թե հարազատ քույրը կարող է այդքան անամոթ լինել…

Դեռ մանուկ հասակից ես ու Արմինեն մրցակիցներ էինք: Մեր տարիքային տարբերությունը մոտ 2 տարի էր, բայց լավ եմ հիշում, թե ինչպես էի պայքարում, որ ինձ էլ ուշադրություն դարձնեն: Մենք երբեք լավ քույրեր չենք, եղել, սիրո մասին էլ խոսք չկա:

Երբ փոքր էինք, մեզ միշտ համեմատում էին. Արմինեի մազերը երկար են, իմը ոչ այնքան, նա ավելի լավ էր արտասանում, ավելի արագ էր կարդում…

Բարեբախտաբար, երբ 16-18 տարեկան էինք, ծնողներս մեզ հանհիստ թողեցին, վերջապես դադարեցրեցին իրենց անվերջ համեմատությունները:

Երբ լրացավ Արմինեի 19 տարեկանը, նա հայտարարեց, որ ամուսնանում է: Մի քանի ամիս անց նա ամուսնու հետ մեկնեց Ռուսասատան, որտեղ էլ մշտական բնակություն հաստատեցին: Միայն այդ ժամանակ ես սկսեցի ապրել, այլևս ոչ ոք չէր թունավորում կյանքս:

19 տարեկանում ծանոթացա 24 ամյա Դավիթի հետ: Մենք միմյանց շատ էինք սիրում: Մի քանի ամիս հանդիպելուց հետո, ծանոթացրեցի նրան ծնողներիս հետ, մեզ մոտ ամեն ինչ լուրջ էր:Այդ ընթացքում քրոջս ամուսնու մոտ արձակուրդ էր, և նրանք եկել էին՝ բոլոր բարեկամների հետ հանդիպելու:

Որոշեցի Դավիթին ծանոթացնել նաև քրոջս հետ:Զղջացի որոշմանս համար հենց այն պահին, երբ քույրս բացեց դուռը: Նա շքեղ կապուտաչյա շիկահեր է, միանգամից նկատեցի, որ Դավիթի հայացքը փոխվեց: Ամբողջ երեկոյի ընթացքում նա հիանում էր Արմինեով:

Երբ համբերությունս սպառվեց, ուղղակի վեր կացա և գնացի տուն: Ես գիտեի, որ Դավիթը սիրահարվել է քրջոս:

Մի շաբաթ անց նա ինքը ամեն ինչ խոստովանեց: Ասաց, որ Արմինեն ամուսնալուծվում է, քանի որ իրենք առանց միմյանց չեն կարող ապրել:Ինձ համար շատ ցավալի էր այն փաստը, որ ծնողներս դեմ չեղան այդ ամենին, աջակցեցին Արմինեին:

Այսօր էլ մայրս հարսանիքի հրավիատոմս բերեց, ասաց, որ հարսանիքից հետո գնամ հանգստանալու և մտքերս կարգի բերեմ, իրենք կտան գումարը:

Ես չգիտեմ, ինչպես շարունակեմ ապրել, սիրտս կտոր-կտոր է լինում, երբեք չեմ կարողանա նրանց ներել:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS