Քույր ունեցող մարդիկ մյուսներից ավելի երջանիկ են: Իսկ Դուք գիտե՞ք ինչու

Գիտնականներն ապացուցել են, որ քույր ունենալը կյանքը մի քանի անգամ բարելավում է, հայտնում է Independent-ը:

Լեսթերնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդիկ, ովքեր քույր ունեն, իրենց ավելի երջանիկ են զգում և մեծամասամբ լավատես են:

Դրա համար հարցում է կատարվել 17-25 տարեկան ավելի քան 570 մարդու շրջանում:

Մասնակիցները հոգեբանական անկետաներ են լրացրել, որոնք օգտագործվել են մի շարք հարցերի գնահատման համար, այդ թվում՝ հոգեկան առողջության և դրական աշխարհայացքի:

Պարզվել է՝ քույրերն իրենց եղբայրներին և քույրերին հնարավորություն են տալիս ավելի բաց և շփվող լինել իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS