Քչերը գիտեն հազարի հյութի բուժիչ հատկությունների մասին…

Դեռևս 15-րդ դարում, հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Հազարը վանում է անքնությունը, օգնում է մելամաղձության դեպքում, անցկացնում է շոգից առաջացած գլխացավը, առատացնում է մայրերի կաթը, սրում է տեսողությունը»։ Եվ իսկապես, բժիշկների կարծիքով հազարի (այլ անվանումներն են`մարոլ, կաթնուկ, աղցանախոտ) հյութը կարող է շատ հիվանդություններ բուժել:

Հազարի տերևներում պարունակվող վիտամինները, երկաթը և մագնիումը նպաստում են արյան ստեղծմանը, ինչի շնորհիվ հազարը կիրառվում է երկաթի սակավության հետևանքով առաջացած անեմիայի բուժման  համար։
Հազարի  հյութն օգտակար է քրոնիկ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի և ստամոքսի խոցի բուժման համար, իսկ կալցիումի և յոդի առկայության շնորհիվ հյութը կիրառվում է նաև  վահանագեղձի հիվանդությունների (տիրեոիդիտ, տիրեոտոքսիկոզ) բուժման համար։ Ինչպե՞ս  օգտագործել հազարի հյութը:

Քրոնիկ փորկապություն -Խմեք 1-ական թ/գ հյութ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Վահանագեղձ Խառնեք  մարոլի, կանաչ լոբու պատիճների, գազարի հյութերը (4։3։6)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։

Այրոց Խմեք 3 գրամ մարոլի հյութ` խառնած գազը հանած հանքային ջրի հետ։
ԱնքնությունԽմեք 100 մլ մարոլի հյութ քնելուց առաջ։

Հիպերտոնիա, մակերիկամների և վահանագեղձի հիվանդություն, ռևմատիզմ.- Խառնեք մարոլի, սպանախի և նեխուրի հյութերը (5։4։7)։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ։

Զգուշացում`Հազարի  հյութը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցային հիվանդության սրացման շրջանում, լուծի, հոդատապի, միզաքարային հիվանդության դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru 

Ավիատոմսեր Երեվան Մոսկվա կգտնեք biletik.am կայքում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS