Քրիստինա Եղոյանի շքեղ կերպարը. Նա իր Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի, դերասնուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Քրիստինան կարմի շքեղ զգեստ է կրում։ Երգչուհին գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ վառ դիմահարդարում։

Մեկնաբանություններում նա նշել է, որ երկու կարեւոր նորություն ունի եւ հետեւորդներին հարցրել՝ կարող են արդյոք նրանք գուշակել դա։ Վերջիններս իրենց հերթին չեն մոռացել հաճոյախոսություններ անել Քրիստինային։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Քրիստինան բաց գույնի կոմբինեզոն էր կրում։ Երգչուհին այն համադրել էր սպիտակ պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները, արեւային ակնոցը, ինչպես նաեւ վառ շպարը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS