Տոմս գնող տիկնոջ նկարը տարածվել էր համացանցում, քանզի այն իրապես հուզիչ պատմություն ունի: Լուսա-նկարին կից՝ այդ լուսանկարը հրապարակող տղամարդը գրառւոմ է կատարեք, թե ինչ է եղել իրականում: Նա պետք է ուրիշ երկիր մեկներ իր 2 տարեկան դստեր հետ: Սակայն միայն ռեգիստրացիայի ժամանակ է իմանում, որ փոքրիկի համար ևս պետք է տոմս գնի:
Տղամարդը մոլորության մեջ էր, քանզի այդ պահին փող չուներ, որպեսզո տեղում գնի տոմսը: Տղամարդը մի կողմ անցավ, մի քանի զանգ արեց, ու նրա տեսքից կարելի էր ենթադրել, որ իրեն ոչ ոք չօգնեց: Գրկելով փոք-րիկին՝ տղամարդը հուսահատված նստել էր:
Հանկարծ նրանց մի անծանոթ կին եկավ: Նա աղջկա համար տոմս գնեց ու տվեց զարմացած հորը: Բոլորի համար դա անսպասելի էր, քանզի տոմսն արժեր 750 դոլար: Կինը վճարեց պլաստիկ քարտով, կարծես գինն իր համար ոչ մի նշանակություն չուներ:
Աղջնակի հայրը գրկեց այդ կնոջը, շնորհակալություն հայտնեց ու խնդրեց նրա տվյալները, որպեսզի կարողանա վերադարձնել գումարը: Սակայն կինն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա և թող տղամարդը անգամ չմը-տածի դրա մասին:
Մեկնաբանությունների մեչ հազարավոր մարդիկ կնոջն ուղղված շնորհակալական խոսքեր էին գրում, քանզի մեր օրերում այդպիսի բան հազվադեպ է լինում…