Օդանավակայանում 2 կին իրար հրաժեշտ էին տալիս, պարզվեց մայր ու դուստր են․ Երբ լսեցի նրանց տարօրինակ խոսքերը, ուղղակի շոկի ենթարկվեցի․․․

Օդանավակայանում 2 կին իրար հրաժեշտ էին տալիս, պարզվեց մայր ու դուստր են․ Երբ լսեցի նրանց տարօրինակ խոսքերը, ուղղակի շոկի ենթարկվեցի․․․Օդանավակայանում մայր ու դուստր էին իրար հրաժեշտ տալիս․․․Միայն հասկացա, որ տարօրինակ բառեր ասաց ին իրար։Աղջիկը պատրաստվում էր մեկնել, ուստի նրանք գրկախառնվեցին, եւ մայրն ասաց.

-Ես սիրում եմ քեզ, եւ ցանկանում եմ քեզ ԲԱՎԱՐԱՐ:

Դուստրը պատասխանեց.

-Մայրիկ, քո սերը հենց այն է, ինչ ինձ անհրաժեշտ է: Ես նույնպես ցանկանում եմ քեզ բավարար, մայրիկ:Նրանք համբուրվեցին, եւ աղջ իկը հեռացավ: Դրանից հետո մայրը մոտեցավ պատուհանին, որի մոտ ես նստած էի:

Ես նկատեցի, որ նա հազիվ է լացը զսպում, բայց որոշեցի չխառնվել նրա անձնական կյանքին: Իսկ հետո, նա ինքը մոտեցավ ինձ, հարց նելով.

-Դուք երբեւէ հրաժեշտ տվե՞լ եք մեկին, իմանալով, որ դա հավիտյան է:

-Այո,- պատասխանեցի ես. — Կներեք հարցի համար, բայց ինչո՞ւ եք կարծում, որ հավերժ հրաժեշտ տվեցիք:

-Ես արդեն ծերացել եմ, եւ նա ապրում է շատ հեռու: Կարծում եմ, որ հաջորդ անգամ նա կգա արդեն իմ հուղարկավորությանը,- պատ ասխանեց կինը:

Ինձ ժամանակ էր պետք հուզումս զսպելու համար: Հետո հարցրի.

-Հրաժեշտ տալիս, Դուք ասացիք. «Ցանկանում եմ ձեզ բավարար»: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է դա նշանակում:

Նա սկսեց ժպտալ:

-Այս մաղթանքը մեր ընտանիքում դարձել է ավանդույթ:

Այն փոխանցվում է սերնդեսերունդ:Ծնողներս միշտ մաղթում էին դա իրենց ընկերներին եւ հարազատներին:Նա մի պահ լռեց, մտած եց, հետո ժպտաց.

-Երբ մենք ասում ենք. «Ես ցանկանում եմ քեզ բավարար», մենք նկատի ունենք սա`

Ցանկանում եմ, որ քո կյանքը պայծառ լինի:Մաղթում եմ քեզ բավարար անձրեւոտ օրեր, որպեսզի ավելի շատ գնահատես արեւոտ օրե րը:Մաղթում եմ քեզ բավարար երջան կություն, որ հոգիդ ծաղկի:

Մա ղթում եմ քեզ բավարար ցավ ապրել, որ կարողանաս զգալ նույնիսկ ամենափոքր ուրախությունները:

Մաղթում եմ քեզ բավարար հաղթանակներ, որպեսզի միշտ հասնես նրան, ինչ ցանկանում ես:Մաղթում եմ քեզ բավարար կորուստներ, որ իսկապես կարողանաս գնահատել ունեցածդ:Մաղթ ում եմ քեզ բավարար հանդ իպումներ, որ կարողանաս դիմանալ բաժանումներին:

Այս խոսքերից հետո նա արտասվեց եւ հեռացավ:Ասում են, որ մեկ րոպե է պետք, որ գտնես հատուկ մարդուն: Մեկ ժամ, որ գնահատես նրան:Մեկ օր, որ սիրես նրան:Եվ ամբողջ կյանք` մոռանալու համար …

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS