Օրգանիզմում այս վիտամինի պակասը հանգեցնում է մեջքի ու հոդերի սարսափելի ցավերի…Շատերը կարծում են, որ հոդացավերը ծերացման բնական հետևանքներն են, սակայն լինում են բազմաթիվ դեպքեր, երբ դրանք պայմանավորված են լինում վիտամինի պակ ասով: Հենց սա է պատճառը, որ մարդը պետք է ֆիզիկապես ակտիվ կյանքով ապրի:
Մեծ մասամբ՝ ծերության հետևանքով հոդերը սկսում են ցավել, սակայն այդ ցավը կարող է լինել նաև ավելորդ քաշի, սխալ սննդի կամ թթվայնության բարձր մակարդակի արդյունքում: Վերջերս անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ հոդացավերը կարող են պայմանավորված լինել վիտամին D-ի պակասով: Բացի այդ, այս խնդիրը, ժամանակին չլուծելու դեպքում, կարող է հանգեցնել ցավի ուժ եղացման,ոսկորների խնդիրների ու արթրիտի,ուստի շատ կարևոր է տարբերել օրգանիզմում վիտամին D-ի պակասիախտանշանները:
Օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանշաններն են.
- հավասարակշռության կորուստը,
- քնի խանգարումները,
- ոտքերի հատվածում այրոցն ու քորը,
- ոտքերի ցավը:
Ինչպես հաղորդում է healthyfoodhouse.com կայքը, այս վիտամինի պակասը օրգանիզմում կարելի է պարզել շատ պարզ թեստի օգնութ յամբ: Անհրաժեշտ է սեղմել կրծքավանդակին և հետևել օրգանիզմի ռեակցիային (որքա՞ն շուտ կնկատվեն ցավոտ զգացողություններ) . եթե սեղմելիս կրծքավանդակն անմիջապես սկսում է ցավել, նշանակում է անհրաժեշտ է ավելի շատ վիտամին D ընդունել:
Առաջին հերթին՝ վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում առնվազն 10-15 րոպե արևի տակ անցկացնել:Բացի այդ, վիտամին D կարելի է ստանալ նաև սննդի միջոցով: Վիտամին D-ով հարուստ են ձվի դեղնուցը, թյունոսը, սնկ երը, սկումբրիան և այլն:Սննդակարգի մեջ փոփոխություններ չանելու համար կարելի է նաև դիմել հատուկ հավելումների օգնությանը:
Ապրեք առողջ