Օրգանիզմում ցինկի պակասի նշաններ, որոնք ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել!!!Ցինկը մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամենակարևոր միկրոէլեմենտներից է:Չնայած ցինկի կարիքին՝ օրական մոտ 12-15 մգ, այս հանքանյութը չափազանց անհրաժեշտ է սպիտակուցների սինթեզի համար, առանց որոնց անհնար է բջիջների կիսումն ու աճը, այդ թվում՝ արյան ֆերմենտային էլեմենտների:
Ցինկը մասնակցում է ամբողջ օրգանիզմի նյութափոխանակման, իմունային բջիջների ձևավորման գործընթացներին և համարվում է հակաօքսիդանտ: Ցինկի անբավարարությունը հանգեցնում է հորմոնների արտազատման խախտումների, կենսական ուժի իջեցման, նյարդային իմպուլսների հաղորդման թուլացման և այլ առողջական խնդիրների, ինչը մեծ վտանգ է ներկայացնում հատկապես հղինե րի, մեծահասակների և երեխաների համար:
Հենց այդ պատճառով էլ պակասի դեպքում անհրաժեշտ է ընդունել վիտամինային կոմպլեքսներ և ցինկային հավելումներ:
Ինչի՞ց է առաջանում ցինկի անբավարարությունը
Օրգանիզմում ցինկի պակասը, որի նախանշանները կարող են ի հայտ գալ հանկարծակի, կարող է զարգանալ մի քանի տարիների ընթ ացքում՝ սննդի միջոցով անհրաժեշտ միկրոէլեմենտների չստացման արդյունքում: Այս հանքանյութի պաշարի սպառումը կարող է առա ջանալ մի քանի պատճառներով՝
Անորակ սննդամթերքի օգտագործման
Վնասվածքների, վիրահատությունների,
Դեղամիջոցների օգտագործման, օրինակ՝ կորտիկոստերոիդների
Օրգանիզմում փոխանակման գործընթացների խախտումների, այդ թվում՝ շաքարային դիաբետի
Թեյի, սուրճի և ալկոհոլային խմիչքների չարաշահման
Հաճախակի սթրեսների, ֆիզիկական ծանր աշխատանքների:
Մինչև բուժումը՝ չափազանց կարևոր է ցինկի անբավարարության պատճառը հայտնաբերելը, որից հետո միայն բժշկի կողմից նշանա կվում են որոշակի դեղամիջոցներ, որոնք իրենց բաղադրության մեջ ցինկ են պարունակում, օրինակ՝ ցինկիտ:
Անհանգստացնող նախանշաններ՝ ցինկի պակասի ժամանակ
Մաշկի չորություն, մարմնի վրա ցանի առաջացում, վերքերի երկարատև վերականգնում:
Տեսողության վատացում, աչքի լորձաթաղանթի հաճախակի բորբոքումներ:
Ախորժակի կորուստ, թուլություն, ցածր աշխատունակություն:
Մազերի, եղունգների որակի վատացում:
Այս բոլոր նախանշանները ոչ միայն բուժզննում անցնելու, այլև՝ սննդակարգի և կենսաոճի փոփոխության առիթ են:
Ցինկի չափաբաժինն օրգանիզմում վերականգնելու համար անհրաժեշտ է սննդակարգում ցինկ պարունակող մթերքներ ավելացնել, օր ինակ՝ միս, ձու, ծովամթերքներ, լոբազգիներ, ընկուզեղեն, սերմեր (դդումի կամ քունջութի), սունկ և այլն:
Դեղամիջոցների ընդունումը՝ համադրված ճիշտ սննդակարգով, առավել արդյունավետ է դարձնում և արագացնում է բուժումը:
Ապրեք առողջ