Օրերս հարսիս ու որդուս դուրս վռնդեցի տանից ու ընդմիշտ փակեցի դուռը նրանց առջև․․․Զարմանալի է, բայց այո, նման դեպքեր էլ են պատահում

Օրերս հարսիս ու որդուս դուրս վռնդեցի տանից ու ընդմիշտ փակեցի դուռը նրանց առջև․․․Զարմանալի է, բայց այո, նման դեպքեր
էլ են պատահում։Որդուս միայնակ եմ մեծացրել։ Ամուսինս մեկնեց ՌԴ, երբ տղաս 5 տարեկան էր, ու այդպես էլ չվերադարձավ։ Թե
դա որքան ծանր էր, խոսքերով հնարավոր չէ նկարագրել։ Բայց ես կարողացա։ Բարեբախտաբար, որդիս դեռ մանկուց ինքնուրույն
և պատասխանատու էր։

Երբ նա հայտնեց, որ ամուսնանում է, ես միայն ուրախացա։ Ծանոթացա նրա ընտրյալի հետ, նրան շատ ջերմ ընդունեցի։ Գիտեմ, որ
որդիս մեծ մարդ է, նրա որոշումներին չեմ խառնվում։ Եթե նա սիրում է այդ աղջկան, ուրեմն բացի նրան ընդունելուց՝ ուրիշ տարբե-
րակ չունեմ։Անին ասաց, որ մեծ հարսանիք է ուզում․ շատ հյուրերով, թանկարժեք շքեղ զգեստով, լիմուզինով, իսկ հետո մեղրամսին
պարտադիր պիտի գնան հարսանեկան ճանապարհրդության։

Բայց որդիս ասաց, որ նման հարսանիքի համար գումար չունի, իսկ վարկ վերցնել 1 օրվա համար, քիչ ծանոթ մարդկանց կերակրե-
լու համար նա չի ուզում։Անին նեղացավ, փորձեց վիճել, բայց ոչինչ չստացվեց։ Արդյունքում երիտասարդները համաձայնության ե-
կան․ որոշեցինք հավաքվել ռեստորանում միայն մտերիմներով և նշել ուրախ առիթը։

Մեր տունը 1-սենյականոց է, ես տեղափոխվեցի խոհանոց, այնտեղի բազմոցին սկսեցի քնել, իսկ նորապսակներին զիջեցի սենյակը։
Չնայած, որ հյուրասենյակն ու ննջարանը նույն տեղում են, միևնույնն է, փորձում եմ չմտնել այնտեղ։ Նույնիսկ հեռուստացույց եմ գը-
նել հատուկ նրա համար, որ խոհանոցում կարողանամ դիտել։1 տարի ապրեցինք միասին։ Մի քանի ամիս առաջ էլ իմ 50-ամյակն էր։
Հրավիրեցի ընկերուհիներիս, քրոջս՝ ընտանիքի հետ միասին։

Որոշեցի սեղանը գցել հյուրասենյակում, բայց հարսս թույլ չտվեց։Նա հայտնեց, որ դա իրենց սենյակն է,իսկ այնտեղ մտնելու, առավել
ևս հյուրեր տանելու իրավունք ես չունեմ։ Մեծ սկանդալ ստացվեց, բայց վերջին խոսքն իմն էր։Ծննդյանս օրը Անին մռայլ ու բարկա-
ցած էր։ Նա նույնիսկ մի աղցան չպատրաստեց։ Ինքս արեցի բոլոր գործերը։

Իսկ երեկոյի ընթացքում էլ, երբ ընկերուհիներիցս մեկը հետաքրքրվեց, թե երիտասարդներն ինչ պլաններ ունեն, արդյոք երեխա չեն
ուզում, հարսս ինձ ուղղակի խայտառակեց․ բոլորի ներկայությամբ հայտնեց, որ նման սկեսուր ունենալով՝ նա չի կարող նույնիսկ մը-
տածել երեխաների մասին։ Ասաց, որ ինձանից ոչ մի օգնություն չի ստանում, որ ես իբր թույլ չտվեցի մեծ հարսանիք անել։Թե այդ ա-
մենի հետ ես ինչ կապ ունեի, այդպես էլ չհասկացա։

Մի խոսքով, հաջորդ օրը ասացի որդուս, որ նրանք ինձ հետ չեն ապրելու։ Մի շաբաթ ժա մանակ տվեցի, որ ազատեն բնակարանս։
Տղաս շատ հանգիստ վերաբերվեց ասածիս։Հիմա նա սկսել է հաճախ գիշերել իմ տանը, երբեմն խոսում է ամուսնալուծվելու մասին։
Իսկ Անին նեղացած է ինձանից, այդ օրվանից չի եկել այստեղ։ Մեր բոլոր ծանոթներին գրում է, թե որքան վատն եմ ես, նրանց դուրս
եմ հանել տնից ու ուզում եմ բաժանել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS