Օրեր առաջ եկեղեցում մի միջադեպի ականատես եղա․ Դեռահաս տղան նայելով Հիսուսի նկարին ասաց՝ դե-ղագործն ասաց, որ մորս հրաշք դեղը քո մոտ է․․․
Փոքրիկը նայելով խաչ ված Հիսուսի պատկերին ասաց. «Դեղա գործը ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը մոտդ է. ունեցածս դրամը սա է, վերցրու՛ և տուր այն»: Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամ ները, հարցնում է դեղագործին.
-Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել: Դեղա գործը լսում է փոք րիկին և զարմացած հարցնում, թե ով է պատ-վիրել իրեն «հրաշք» գնել: Փոքրիկը պատասխանում է.
-Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդ րում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավա կա՞ն են:
Դեղագործը ասում է փոքրիկին.
-Երա նի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որով հետև մայրիկ իդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Քրիստոսի մոտ կա, գնա եկեղեցի և դիմիր Նրան, որովհետև Հիսուս Քրիստոսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը: Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.
-Գիտեմ՝ խաչված ես, ցա վերի մեջ ես, ինձ լսելու ժամա նակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս «հրաշք» դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունե ցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոս տանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խն դրում եմ, արագ տուր: Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց պատկերից, և գոռալով ասաց.
-Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրի կին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադա ռնամ քեզ օգնելու համար: Քահանան լսում է փոքրիկի աղմ կոտ ձայնը, մոտենում և ասում է.
-Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն: Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հի վանդությունը, անկողին ընկ նելը և թե ինչպես բժիշկը ասել է, որ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ, իսկ դեղա գործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:
Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սա կայն ան կողինը դա տարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին: Այդ ժամ անակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին և ասաց.
-Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց ես ճանաչում նրան: Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց.
-Տեսա՞ր, արեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ եկավ…