Օրեր առաջ մեր ծննդատանը մի կին երկվորյակ երեխաներ էր ունեցել․ Նորածինների հայրը ուրախանալու փո խարեն կանգնած լուռ արտասվում էր․․․Միայն հետո իմացա պատճառը։
Անահիտ անո ւնով երիտա սարդ կինն իրեն շատ հանգիստ էր պահում. նրա իննե րորդ ծննդաբերու թյունն էր: Շատ լավ ընտանիք էին. կինը մինչ ծննդաբ երություն 4 օր հիվանդանոցում էր՝ բժիշկների հսկողության տակ, ամուսինն ամեն օր գալիս էր մոտը, երկուսն էլ միշտ մաքուր ու կոկիկ էին, բայց գրեթե չէին շփվում ոչ մեկի հետ, մենք էլ շատ հարցեր չէինք տալիս:
Վերջապես եկավ երկար սպասված օրը. վաղ առավոտյան Անա հիտին տեղափո խեցինք ծնարան: Ա ռաջինը լույս աշխարհ եկավ չքնաղ աղջնակ, մի անգամից լացեց: Ուղիղ 3 րոպե ից ծնվեց նաև երկրորդ փոքրիկը՝ տղա: Երբ բժի շկը դուրս եկավ միջանցք, տեսավ դռան մոտ կան գնած բազմազավակ հայր իկին, և ուրախ ձայնով հայտնեց.
—Երկու առողջ փոքրիկներ եք ունեցել՝ աղջիկ և տղա:
—Աստված իմ, տղա, տղա…-ասաց տղամարդը և սկսեց արտասվել:
Հետո երջանիկ ծնողները պա տմեցին մեզ, որ արդեն 8 եր եխա ունեն, բոլորն էլ աղ ջիկներ են: Սա 9-երորդ հղի ությունն էր, երկուսն էլ երազում էին տղա ունենալու մասին, սակայն այս անգամ էլ բոլոր հետազոտոթյունների ժամանակ իրենց ասել են, որ երկուսն էլ աղջիկներ են: Պարզվեց, որ սխ ալվել են:
Որդի ունենալու լուրն իմանալուց հետո տղամարդը մի քանի անգամ հարցրեց, արդյոք բ ժիշկը ոչինչ չի շփոթել, հաստա՞տ տղա է, գուցե սխալմունք է եղել: Տուն գնաց միայն այն ժամանակ, երբ տեսավ կնոջ ու փոքրիկներին:
Նրա էմոցիաները կարելի է հասկանալ, 9 աղջիկ ունենալը կատակ չէ: Հիմա էլ ար դեն նաև որդի ունի, իսկապես երջանիկ մարդ է: