Օրեր առաջ պարզեցի, որ ամուսինս աշխատավարձի մի մասը թաքցնում է ինձանից և տուն չի բերում․ Երբ իմացա, թե ինչ է անում այդ գումարը․․․

Ծնվել ու մեծացել եմ Երևանում։ Աշխատում եմ գրասենյակում, և ինձ հաճախ են ուղարկում գործուղումների։ Վանաձորում հերթական գործուղման ժամանակ մեր ընդհանուր ծանոթների միջոցով ծանոթացա մի երիտա-սարդի հետ։ Նույն օրը նա ինձ հրավիրեց սուրճ խմելու, հետո 6 ամիս շարունակ բոլոր հանգստյան օրերին նա գալիս էր Երևան, մենք երկար զբոսնում էինք, զրուցում։ Երկուսս էլ գիտակցում էինք, որ 5-օրյա բաժանումները մեզ համար շատ ցավալի են, և մենք առանց միմյանց էլ ապրել չենք կարող։Մենք ամուսնանալու որոշում կայաց-րեցինք։

Ես խորը ապրումների մեջ էի աշխատանքիս պատճառով, չէի ուզում ջուրը գցել այն, ինչին տարիներով եմ հա-սել։ Արսենը խոսեց տնօրինության հետ, և իրեն տեղափոխեցին երևանյան մասնաճյուղ։ Մենք տուն վարձեցինք Երևանում՝ հետագայում հիփոթեքով բնակարան գնելու ակնկալիքով։Ես երջանիկ էի․․․և շատ էի հպարտանում, որ իմ ամուսինը քաղաքի լավագույն ծրագրավորողներից մեկն է։Սկզբում ամեն ինչ լավ էր։ Առավոտյան ամեն մեկս գնում էինք մեր գրասենյակ, երեկոյան հանդիպում էինք, զբոսնում, գալիս տուն․․․ ապրում էինք հանգիստ խաղաղ կյանքով։

Շուտով նկատեցի, որ ամուսինս իրեն տարօրինակ է պահում։ Շատ շուտ էր վերադառնում տուն, գիշերները եր-կար նստում էր համակարգչի առաջ, սակայն հարցերիս նորմալ չէր պատասխանում։Մի քանի օր առաջ էլ իմա-ցա, որ ամուսինս արդեն 2 ամիս է, ինչ դուրս է եկել աշխատանքից, զբաղվում է ֆրիլանսով և մեծ գումարներ է վաստակում, իմ աշխատավարձից 2-3 անգամ ավել։Բայց ամենակարևորն այն է,որ նա ամբողջ գումարն ուղար-կում է Վանաձորում ապրող իր մորը, նա էլ հետ է ուղարկում այնքան, որքան հարկ է համարում։

Սկեսուրս երիտասարդ առողջ կին է,աշխատում է,սկեսրայրս էլ է աշխատում, ապրում են իրենց սեփական տան մեջ, իսկ մենք, որ ստիպված վարձով ենք ապրում, նույնիսկ գումարն ինքնուրույն ծախսելու իրավունք չունենք․․․

Ծնողներին օգնելը կարևոր է, բայց․․․ Ես խոսեցի ամուսնուս հետ, բացատրեցի, որ եթե միասին ենք ապրում, ու-րեմն միասին էլ պիտի տնօրինենք մեր աշխատած գումարը, բացի այդ, տհաճ էր կողմնակի մարդկանցից այդ ամենն իմանալը։

Ամուսինս սկսեց գոռալ, ասաց, որ եթե մայրն իրեն մեծացրել է, հիմա ինքը պարտավոր է նրան տալ աշխատածի մեծ մասը և չի պատրաստվում այլ կերպ վարվել։Մի խոսքով, գիտակցում եմ, որ սխալվել եմ կյանքիս կողակցի ընտրության հարցում, կարծում եմ՝ ամուսնալուծությունն անխուսափելի է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS