Օրեր առաջ տրանսպորտում մի տեսարանի ականատես եղա․․․հանգիստ նստած էի, հանկարծ նկատեցի, որ բոլորը շտապում են հետնամաս

Օրեր առաջ տրանսպորտում մի տեսարանի ականատես եղա․․․հանգիստ նստած էի, հանկարծ նկատեցի,որ բո-լորը շտապում են հետնամաս։Ավտոբուսը մոտեցավ կան գառին և ես տեսնելով,որ ավտո բուսում շատ ուղևոր-ներ չկան ուրախացա: Չեմ սիրում, երբ ավտոբուսը լեփ-լեցուն է լինում: Բարձրացա, նստեցի ազատ նստարա-նին, ականջակալներս դրեցի ու սկսեցի լսել իմ սիրած երգը:

Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, բոլորը շտապում են հետևամաս: Ականջակալներս հանեցի ու հասկացա թե ինչ է տեղի ունենում:Ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած, նրա դեմքից զգացվում էր, որ սարսափելի ցավերի մեջ է: Մի տարեց կին շոյում էր նրա գլուխը: Հղի կինը ցավից գալարվում էր, և ասես շուրջը ոչինչ չէր նկատում; Հանկարծ նրա նստարանի տակ արյան հետքեր երևացին:

-Հաջորդ կանգառը ծննդատուն;

Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը, չնայած, որ դա նրա երթուղուց դուրս էր:Ավտուբուսի մեջ գտնվողներս շատ լարված էինք,նստատեղի տակ արյան հետքը գնալով մեծանում էր: Վա-րորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և արագ կնոջը գրկելով վազեցրեց ներս:

Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, որոնեցի ամուսնու հե-ռախոսահամարը և զանգահարեցի ու ամուսնուն պատմեցինք կատարվածը:5 րոպե չանցած ամուսնու ավտո-մեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջամ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս:

Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանաչում, հարազատի նման ան-համբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն:Որոշ ժամանակ անց, ամուսինը ու-րախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.

-Ծնվեց, որդիս, ծնվեց:

Մենք բոլորս գրկախառնվեցինք, շնորհավորեցինք նորաթուխ հայրիկին: Նորածնի հայրը ձեռքը մեկնեց ավտո-բուսի վարորդին և ասաց.

-Շնորհակալ եմ եղբայր, եթե շտապ չհասցնեիր, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կարող էր պատահել: Մինչև այսօր ես չէի որոշել ինչ անունով եմ կոչելու որդուս, բայց հիմա հաստատ գիտեմ: Ես նրան կկոչեմ քո անունով:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS