«Օրը մի նախար ար գալիս, ասում ա՝ ես ձեր կողքին եմ ու հաջորդ օրը կորո նավիրուս ա ընկնում»․ անհայտ կորած զինծառայողի ծնողը՝ ԱԺ պատգամավորին

«Ամիսուկես ա՝ օրը մի նախարար գալիս ա, ասում ա՝ ես ձեր կողքին եմ ու հաջորդ օրը կորոնավիրուս ա ընկ-նում․.. Ամիսուկես ա՝ գալիս ենք․․․ Հո, երեխեքը օդ չե՞ն սնվելու էդ պայմաններում, ասում ենք՝ էս ինչ տեղը ե-րեխա կա, մեկը չի գնում տենա՝ կա՞, թե՞ չկա»,- այս պահին Պաշտպանության նախարարությունում գտնվող ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին ասաց նախարար Հարությունյանի հետ հանդիպում պահանջող ան-հայտ կորած զինծառայողների ծնողներից մեկը, երբ պատգամավորն ասաց, որ նախարարը նոր է նշանակվել և նրան պետքէ իրազեկել, ամբողջական տեղեկությունը փոխանցել։

Ծնողներն ասացին, որ ոչ թե ուզում են՝ նախարարին փոխանցվի, այլ իրենք անձամբ հանդիպեն նրա հետ։ «Ամիսուկես առաջ գնացել-հասել ենք Ստեփանակերտ, մեր երեխաների գտնվելու վայրի մասին կոորդինատներ ենք վերցրել, տվել նախարարին, փոխնախարարին, ասել ենք, որ տասը վիրավոր զինվոր տվյալ տարածքում են։ Խնդրել ենք՝ միջոցներ ձեռնարկեն․ ոչ ոք ոչ մի ընթացք չի տվել»,- ասաց մեկ ուրիշ ծնող։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS