Սերժն ու Նիկոլը գրազ են գալիս, թե ում ԱԺ նախագահն է ավելի խելացի: Նիկոլը զանգում է Միրզոյան Արարատին ու հարցնում է.
— Հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞
Վայրկյան անց Արարատ Միրզոյանը պատասխանում է
-Ես եմ…
Հետո Սերժն է զանգում Գալուստ Սահակյանին ու նույն հարցն է տալիս:
— Ալո, Գալուստ Գրիգորիչ… չէ, ինչ փրկիչ… Սերժնա…… լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞…
Խառնված Գալուստ Սահակյանը 10 րոպե է ուզում պատասխանելու համար ու արագ զանգում է Աշոտյանին:
— Ալո, Արմեն, … լսի, հորիցդա, մորիցդա, բայց ոչ քուրդա, ոչ էլ ախպերդա, ովա՞…
Վայրկյան անց Աշոտյանը պատասխանում է
-Ես եմ…
Գալուստ Գրիգորիչը արագ հետ է զանգում Սերժին…
— Ալո, Սերժ Ազատիչ, իմացել եմ… մեր Արմեննա՝ Աշոտյան…
— Գալուստ Գրիգորիչ, հո դու տուպոյ չես… Արարատ Միրզոյաննա…
Գրառումը՝ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան էջից