Օրվա անեկդոտ․ Օբաման, Պուտինն ու Սերժը իրենց ժողովրդին հաղորդում են աշխարհի վերջի մասին

Աստված իր մոտ է կանչում Օբամային, Պուտինին ու Սերժին և ասում ա.

— Պարոնայք նախագահներ, ձեզ համար շատ տհաճ նորություն ունեմ՝ մի ամսվանից աշխարհի վերջն ա։ Ես

ուզում եմ, որ դուք արժանապատիվ ձևով տեղեկացնեք երեք սիրված ժողովուրդներին։

Օբամայի ելույթը հեռուստատեսությամբ:

— Եղբայրներ եւ քույրեր, երկու լուր ունեմ ձեզ համար։ Մեկը լավ, մեկը վատ։ Առաջինը՝ լավը. Աստված իսկապես կա։ Երկրորդը՝ մի ամսվանից կլինի աշխարհի վերջը:Պուտինիի ելույթը հեռուստատեսությամբ:

— Տիկնայք եւ պարոնայք, երկու լուր ունեմ ձեզ համար։ Երկուսն էլ վատ։ Առաջինը՝ Աստված իսկապես կա։ Երկրորդը՝ մի ամսվանից կլինի աշխարհի վերջը:

Սերժի ելույթը հեռուստատեսությամբ:

— Ազատ Հայաստանի ժողովուրդ, երկու լուր ունեմ ձեզ համար։ Երկուսն էլ լավ։ Առաջինը, անգամ ինքն Աստված ընդունել է ինձ՝ որպես նախագահ։ Երկրորդը՝ իշխելու եմ մինչև աշխարհի վերջը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS