Ֆերմերը մի ծերացած ավանակ ուներ․ Մի օր ավանակը ընկնում է փոսը և օգնություն կանչում․․․Առակ, որը պետք է իմանան բոլորը

Կար մի ֆերմեր, ուներ էշ, որն իր ամբողջ կյանքում հավատարիմ ծառայել էր տիրոջը: Մի օր էշն անզգուշութ-յամբ ընկնում է խորը փոսի ու սկսում շատ բարձր զռռալ ու օգնության կանչել: Երբ ֆերմերը մոտենում է ու տեսնում, թե ինչ է պատահել, իհարկե տխրում է, քանի որ այդ մի էշն ուներ: Մտածում է, մտածում, թե ինչ անել.

-Էշս արդեն մեծ է, իր դարն ապրել է: Հորն էլ արդեն պետք չէ, դրա մեջ վաղուց պիտի հող լցնեի: Էշին էլ չեմ կա-րողանա հանել: Ժամանակի հետ նորը կգնեմ, ավելի երիտասարդ ու ուժեղ:

Ֆերմերը վերցնում է թիակը ու սկսում փոսի մեջ հող լցնել: Էշը՝ հասկանալով, թե բանն ինչումն է, սկսում է ուժ-գին գոռալ ու աղերսել կենդանական ձայնով: Բայց հանկարծ լռում է: Հորի մեջ ևս մի քանի թիակ հող լցնելուց հետո՝ ֆերմերը որոշում է ստուգել, թե ինչու կենդանին լռեց: Որքան զարմացավ նա՝տեսնելով, թե ինչ է կատար-վել:

Յուրաքանչյուր հողի բաժինը, որն ինքը լցնում էր էշի մեջքին, խելացի կենդանին թափահարում էր ու ոտքերով տրորում: Այդ կերպ նա ավելի ու ավելի էր բարձրանում: Շուտով նրա ոտքերի տակ այնքան շատ հող է հավաք-վում, որ հեշտությամբ դուրս է թռնում հորից:

Կյանքում քիչ չեն դժվարությունները: Սակայն ավելի հեշտ կլինի, եթե դրանք ընկալեք որպես կյանքի կողմից տրվող փորձություն, որը պետք հաղթահարել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS