armlur.am-ը գրում է․
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հրապարակից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության վերաբերյալ հնչեցվող հարցերին, ասաց, թե ինքը, ի տարբերության նախորդ իշխանության, չի ցանկանում շարունակել դատական համակարգին իշխելու արատավոր երևույթը, ապա շարունակեց, որ հնարավոր է` դեռևս կան դատավորներ, որոնք շարունակում են սպասարկել նախկին իշխանություններին. «Ամոթ է, խելքներդ գլուխներդ հավաքեք»,- ասաց վարչապետը` նշելով, որ հնարավոր է գործի անցումային արդարադատություն:
Վարչապետն ասաց նաև, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի եղբոր ընդամենը մեկ հաշվեհամարի վրա կա 30 միլիոն դոլար գումար:
«Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի Մարտի 1-ի տասը քաղաքացիների մահվան պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, նստելու եք: Ես սա վիրավորված եմ հայտարարում»: