Աստղագուշակ փետրվարի 8-14-ի համար․ Երկվորյակներ՝ շաբաթվա վերջում հաճելի անակնկալներ են սպասվում

Աստղագուշակ փետրվարի 8-14-ի համար․ Երկվորյակներ՝ շաբաթվա վերջում հաճելի անակնկալներ են սպաս-վում

ԽՈՅ

Շաբաթվա սկզբին աշխատեք խուսափել թեթևամիտ արարքներից ու շտապողական եզրահանգումներից: Այդ հատվածը կշռադատված որոշումներ է պահանջում. հենց դրանք կօգնեն հասնել նպատակին: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հենց դրա պատճառով էլ չարժե բոլոր գործերը միանգամից ստանձնել, բոլոր գաղափարները չէ, որ պետք է միանգամից կյանքի կոչել. հաճախ ավելի խելամիտ կլինի շատ ավելի բարե-նպաստ պահի սպասելը:Շաբաթվա երկրորդ կեսին վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Մար-դիկ պատրաստ կլինեն ձեր հետևից աշխարհի ծայրը գնալ: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդի-պումներ մարդկանց հետ, որոնց մասին շատ եք լսել: Նոր ընկերներ կհայտնվեն, բայց մրցակիցներն էլ կշատա-նան: Ձեր շատ արարքներ ուշադրություն կգրավեն: Չի բացառվում՝ շաբաթվա վերջին հետաքրքիր առաջարկ-ներ ստանաք:

ՑՈՒԼ 

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կլինի:Ամենայն հավանականությամբ՝ այդ հատվածը անսպասելի իրադարձութ-յուններ կբերի: Հաճախ դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը: Դուք կաշխատեք օգտագոր-ծել բոլոր հնարավորությունները, համարձակ փորձարկումներ կանեք ու նպատակին տանող սեփական ուղինե-րը կփնտրեք: Հաճախ հաջողությունը կուղեկցի ձեր նախաձեռնություններին և հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն մտահղացումները, որոնք նախկինում լուրջ չէիք ընդունում:Հնարավոր են անսովոր ծանոթութ-յուններ:Չի բացառվում՝դրանք երկարատև համագործակցության կամ ընկերական հարաբերությունների սկիզբ դնեն:Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա: Դուք ձեզ ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ հիմա կարող եք վերադառնալ հին ծրագրերին, գաղափարներին, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Կարող եք աշխատել փաստաթղթերի հետ, դիմել պետկազմակերպություններին, լուծել ֆինանսական հարցերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այս շաբաթ դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց ոչ առանց աշխատելու: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Շրջապատողների տված աջակցության խոստումներին էլ արժե քննադատորեն մոտենալ: Ցավոք, բոլորը չեն կարողանա պահել իրենց տված խոստումները:Հնարավոր են աշխատանքի հետ կապված անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ դուք կարողանաք զբաղվել հենց այն նախագծով, որը վաղուց ձեզ հե-տաքրքիր ու հեռանկարային է թվում: Աշխատեք միանգամից ցույց տալ, թե ինչի եք ունակ, վատ մի զգացեք ուշադրություն հրավիրել ձեր հաղթանակներին:Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներով լի կլինի: Լավ ժամա-նակ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե նախաձեռնող լինեք: Սիրելի մարդը հաճույքով ընդառաջ կգա ձեզ:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Հնարավորությունների շաբաթ է: Շանս կա՝ առաջ գնաք ընտրված ուղղությամբ, հասնեք վաղուց դրված նպա-տակին: Ստանձնած ամեն ինչում չէ, որ կկարողանաք արագ հաջողության հասնել: Ամենահետաքրքիրը կդառ-նան հենց երկարաժամկետ ծրագրերը: Դրանց հետ կապված կլինեն և ամենահաճելի ծանոթությունները, հան-դիպումները, որոնք երկար ժամանակ կհիշվեն:Շաբաթվա առաջին կեսին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Հուզական դաշտն անկայուն է, դուք հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը: Հետևեք ձեր տրա-մադրությանը, մի տխրեք: Մտերիմները շատ հարցերում կաջակցեն ձեզ:Շաբաթվա երկրորդ կեսը գործերին լուրջ մոտեցում է պահանջում: Աշխատեք պահել բոլոր խոստումները, նույնիսկ եթե դա անելը բարդ լինի: Ուշա-դրություն դարձրեք մանրուքներին, և դա կօգնի խուսափել սխալներից:

ԱՌՅՈՒԾ

Այս շաբաթ կկարողանաք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ մյուսների համար: Ամեն անգամ նպատակին հաս-նելը հեշտ չի լինի, բայց դուք համառ կլինեք և չեք հրաժարվի մտածածից: Հաճախ պետք է ինքնուրույն սկսեք գործել. օգնականներ կհայտնվեն միայն այն բանից հետո, երբ արդեն կհաղթահարեք առաջին խոչընդոտները: Պետք է արագ սովորեք, հաճախ՝ ուրիշների սխալների վրա: Եթե բավականաչափ ուշադիր լինեք, ցավալի սը-խալներ չեք անի, որոնք բոլորի կյանքը կբարդացնեին:Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում: Այստեղ խոսքը կարող է լինել ինչպես հին պարտքերի վերադարձի, այնպես էլ շահավետ գործարքներ կնքելու մասին: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության գրավիչ առաջարկներ: Նշանի որոշ ներ-կայացուցիչներ երազանքի աշխատանքը կգտնեն:Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն: Շաբաթը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:

ԿՈՒՅՍ

Շաբաթը բազում նոր հնարավորություններ կբացի:Աշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել:Որոշ Կույ-սեր հենց հիմա կհասկանան,թե ինչ քայլ է պետք անել,որպեսզի կյանքը սկսի դեպի լավը փոխվել:Կարող եք փոր-ձարկումներ անել, լրիվ նոր բան փորձել. շատ հարցերում հաջողակ կլինեք: Չեն բացառվում հաջող զուգադի-պությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:Հաճախ օգտակար կլինի ձեր հմայքը, մարդկանց մոտեցում գտնելու ունակությունը; Դուք դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհ դառնալ,ընդ որում՝ շատ օգտա-կար: Նրանց աջակցությունը կօգնի ձեզ խուսափել տհաճ պահերից, ինչպես նաև զուր ապրումներից, դատարկ բաների պատճառով անհանգստանալուց:Շաբաթվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի ստեղծա-գործելու համար: Դա հրաշալի գաղափարների, ոգեշնչման և մտքի փայլատակումների ժամանակ կլինի: Այն, ինչ կանեք, անպայման ուշադրություն կգրավի:

ԿՇԵՌՔ 

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվելու շրջապատողների հետ հարաբերությունները: Կարող եք ուժեղ և ազդեցիկ համախոհներ գտնել, բայց պետք է մտածեք, թե ինչով կարող եք նրանց հետաքրքրել: Այստեղ պետք կգան հին գաղափարները: Չի բացառվում՝ հիմա կարողանաք դրանք կյանքի կոչել:Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է կոմերցիոն գործունեության համար: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել, հավանական են հաջող գնումներ: Կկարողանաք միավորել մարդկանց, որոնք նման հետաքրքրություն-ներ ունեն և դրանից օգուտ քաղել:Շաբաթվա երկրորդ կեսը թույլ կտա բարենպաստ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Այստեղ պետք է ջանքեր գործադրեք, բայց ինտու-իցիան անպայման կհուշի, թե ինչ արժե ասել կամ անել: Չի բացառվում՝ դուք գտնեք հին և ձեզ համար թանկ կապերը վերականգնելու ձևը:

ԿԱՐԻՃ 

Շաբաթը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հրաշալի գաղափարներով լի կլինի, որոնցից մի քանիսը կկարողա-նաք անհապաղ կյանքի կոչել:Շատ լավ ժամանակ է ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Այս օրերը ձեզ դուր կգան նաև նրանով, որ հնարավորություն կտան ասել ու անել այն, ինչ կուզենաք: Դուք ոգեշնչ-ված փորձարկումներ կանեք, արագ կհարմարվեք նոր պայմաններին:Շաբաթվա երկրորդ կեսը ոգեշնչող իրա-դարձություններով ու հաճելի հանդիպումներով լի կլինի: Կարող եք նոր համախոհներ, օգնականներ գտնել, ո-րոնք շուտով ձեր ընկերները կդառնան: Հարմար ժամանակ է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի նշանակալի դրական փոփոխությունների հասնելը:Ոգեշնչող պահեր շատ կլինեն: Որոշ Կարիճներ կհասկանան, որ պատրաստ են անցնել այն գործին, որը երկար ժամանակ չէին համարձակվում ստանձնել: Առաջին քայլերն անելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Շաբաթվա սկզբին չբարկանալը բարդ կլինի: Մեկ պայմաններն անհաջող կդասավորվեն, մեկ շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն: Ստիպված եք լինելու թանկ ժամանակը ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա, կշեղվեք գործերից, որպեսզի շրջապատողներին խորհուրդներ տաք, առանց որոնց նրանք ոչինչ անել չեն կարողանա:Աշխատեք վերահսկել հույզերը: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակը դեպի լավը փոխելը: Օր օրի աստղերի աջակցությունը ավելի նկատելի կդառնա, դուք հրաժեշտ կտաք կասկածներին, կհասկանաք, որ պատրաստ եք դիմել վճռական գործողությունների:Հնարավորություն կունենաք կարգավորել ոչ միանշանակ իրավիճակները,հասկանալ,թե ինչու են ձեզ համար կարևոր հարաբերությունները բարդ դասավորվել: Հեշտութ-յամբ անցյալում կթողնեք տարաձայնություններն ու վեճերը:Չեն բացառվում ծանոթությունները,որոնք երկարա-տև ընկերության կամ գեղեցիկ սիրո սկիզբ կդառնան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Շաբաթն առույգ և ակտիվ սկսեք: Նրա առաջին օրերը հարմար են բարդ գործերով զբաղվելու, կարևոր հարցե-րը լուծելու համար: Չի լինի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել. պետք է միայն ուզենալ: Հաճախ օգ-տակար կլինի ավելի վաղ ստացած փորձը:Հեշտությամբ աջակցություն կստանաք: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք չափազանց համարձակ, ռիսկային էին թվում: Նախկինում բացա-ռապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ավելի քիչ ֆորմալ կդառնան: Դրանցում նաև սիրային նոտաներ կարող են հայտնվել, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք:Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ են ցանկացած թեմայով կարևոր զրույցների համար:Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, նրանք էլ ձեզ կլսեն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր կարիերայում նոր էջ կբացի:

ՋՐՀՈՍ

Բարենպաստ շաբաթ է, որը բազում կարևոր հարցեր լուծելու հնարավորություն կտա: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա անել այն, ինչ երկար ժամանակ չէր ստացվում: Որոշ Ջրհոսներ կուղղեն ավելի վաղ գործած սխալները:Մտածեք՝ արդյոք ճիշտ եք դրել առաջնահերթությունները. ցավալի կլինի ժամանակը և ու-ժերը դատարկ բաների վրա վատնելը: Լսեք ինտուիցիայի հուշումները: Կողքից խորհուրդները միշտ չէ, որ այն-քան լավը կլինեն, ինչպես մտածում են նրանք, ովքեր տալիս են դրանք:Շաբաթվա առաջին կեսը գործերով լի կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու արտաժամյա աշխատել:Անձնական կյանքը երկրորդ պլան կանցնի, բայց ոչ երկար ժամանակով. շուտով ամեն ինչ կփոխվի:Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այն-քան հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը, այնքան շատ կլինեն հետաքրքիր առաջարկները: Կմեծա-նա նաև հաճելի ծանոթությունների հավանականությունը: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ՁԿՆԵՐ 

Շաբաթը տհաճություններից զուրկ չի լինի, բայց իր ձևով լավը կլինի: Այն հնարավորություն կտա շատ բան սո-վորել, պատասխաններ գտնել կարևոր հարցերին: Որոշակիություն կհայտնվի այնտեղ, որտեղ դրա կարիքն ունեիք. առաջ շարժվելը կհեշտանա:Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Հաճախ դրանք կապ-ված կլինեն բիզնեսի կամ աշխատանքի հետ: Կարևոր կլինի չտաքանալը, հույզերի ազդեցության տակ չընկնելը: Եթե դուք հանգստություն և սառնասրտություն պահպանեք, կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությու-նը՝ խուսափելով կոնֆլիկտներից ու թաքուն պահած վիրավորանքներից:Շաբաթվա երկրորդ կեսը շատ բանե-րով հեշտ կլինի առաջինից, քանի որ կառանձնանա ավելի կայուն հուզական դաշտով: Դուք կպահպանեք լավա-տեսությունն ու ինքնավստահությունը, դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, պրովոկացիաներին չեք տրվի: Շատերին դուր կգա կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը:Զարմանալի չէ, որ շրջապատողները կուզե-նան ընկերանալ ձեզ հետ, հաճոյախոսություններ կանեն, ուշադրության նշաններ ցույց կտան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS