Շшտ կшրևпր լпւր Արցпխից․ Լпչինի пւղղпւթյшմբ թпւրքերի հшրձшկпւմը ձшխпղվեց՝ վտանգն արդեն չեզոքացվել է

Լաչինի ուղղությամբ թուրքերի հարձակումը ձախողվեց՝ վտանգն արդեն չեզոքացվել է․ ուժային էական փոփո-խություններ ենք ունեցել․ շատ կարևոր տեղեկություններ ճակատից։ Ձեր ուշադրությունը հույժ կարևոր թեմա-ներից մի քիչ շեղեմ՝ ռազմաճակատով։

Ճակատում կարևոր փոփոխություններ կան՝ ոչ թե տարածքայինը նկատի ունեմ, այլ ուժայինը, որն առավել էականն է։ Արդեն կարող ենք ասել, որ գլխավոր՝ Լաչինի ուղղությամբ թուրքերի հարձակումը ձախողվեց։ Լա-չինի ճակատամարտում, որի մասին խոսում էինք՝ հաղթեցինք։

Այս ուղղությամբ այժմ վիճակը բերված է բալանսի։ Բայց հոգուտ մեզ բալանսի, քանի որ իրենց հարձակումն է սպառվել, իսկ մերը դեռ առջևում է։ Մյուսը Շուշիի ուղղությունն էր, որտեղ փորձեցին ոչ կանոնավոր ուժերով ու մեթոդնեևով գործել։ Նաև հոգեբանորեն ազդել։ Այստեղ նույնպես վիճակը կայունացվում է, և գործողությունը ձախողվում։ Հիմա թեժ կետը Մարտունու ուղղությունն է։

Այստեղ նույնպես պետք է կայունացնենք ու բալանսի բերենք։ Եթե դա հաջողվի, ապա հարավային ուղղությունն ամբողջապես կկայունանա։ Ամեն դեպքում գլխավոր վտանգը՝ Լաչինի ուղղությամբ, չեզոքացվել է։ Պատերազմը համակարգ է՝ հնարավոր չէ հակագործողություն առանց գործողության չեզոքացման։ Սկզբում պետք է բալան-սի բերել վիճակը։

Հետագայում՝ գործողության ուժի սպառմամբ, հակագործողության ժամանակն էլ կգա։ Անհրաժեշտ է դեռ ժա-մանակ և կուտակում։ Կան դեռ վտանգներ նաև իրենց կողմից։ Հատկապես, եթե, Մարտունու ուղղությամբ հաջողվեն։ Կան դեռ չօգտագրծված քայլեր։

Բայց հիմնական պլանը՝ հյուսիսից և հարավից թևանցիկ հարվածներով՝ կտևել Հայաստան֊Արցախ հաղորդակցությունն՝ արդեն չի գործում։ Եվ գալու է հատուցման պահը։

Հրանը Տէր-Աբրահամեանի Ֆեյսբուքյան էջից

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS