Սկեսուրս պահը բաց չի թողնում ինձ երեսով է տալու, որ արդեն 2 տարի գտնվում եմ երեխայի խնամքի  արձակուրդում և գումար չեմ վաստակում․․․

Սկեսուրս պահը բաց չի թողնում ինձ երեսով է տալու, որ արդեն 2 տարի գտնվում եմ երեխայի խնա մքի  արձակուրդում և գումար
չեմ վաստակում․․․Սկսած այն օրվանից, երբ իմ որդին դարձավ մեկ տարեկան, սկեսուրս սկսեց ավելի հաճախ խոսել իմ՝ աշխատան-
քի գնալու մասին: Եվ շատ զարմացած էր, որ 1,5 տարի անց աշխատանքի չգնացի. նրա կարծիքով՝ երեխայի խնամքի արձակուրդն
այս ժամանակահատվածում ավարտվում է, և ես պետք է գնամ աշխատանքի:Բնականաբար չենք կարող երեխային մանկապարտե-
զում տեղավորել. հատուկ արտոնություններ չունենք և բնակության վայրում գտնվող մանկապարտեզում արդեն երկար ժամանակ է
խմբում տեղ չկա, նույնիսկ շահառուները մանկապարտեզում տեղ են ստանում տարիների ընթացքում:

Սովորաբար հազվադեպ է լինում, որ 2 տարեկան երեխաները մանկապարտեզ հաճախեն, գրեթե բոլոր ծանոթներին հաջողվել է տե-
ղավորել իրենց երեխաներին միայն 3,5 տարեկանում և, բնականաբար, առաջին օրերին՝ ոչ ամբողջ օրը, մինչև երեխան հարմարվի
նոր միջավայրին: Աշխատավայրում հայցադիմումի համաձայն ես երկարա ձգել եմ երե խայի խնամքի արձակուրդը մինչև 3 տարի և
մինչև ժամկետի լրանալը չեմ պատրաստվում գնալ աշխատանքի: Սկեսուրս վիրավորված է:

Նա կարծում է, որ ես որդուս չեմ վստահում իրեն. նա իսկապես շատ է ցանկանում խնամել իմ երեխային, ընդ որում մեր տանը: Ա-
ռավոտյան գա և երեկոյան գնա, երբ ես աշխատանքից վերադառնամ:Ես այնքն էլ ուրախ չեմ այս իրավիճակից. սկեսուրս իր թոռ-
նիկի հետ երբեք չի նստել, համենայն դեպս՝ ոչ ամբողջ օրը: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ես գնում էի աշխատատեղ՝ անհրաժեշտ
փաստաթղթեր կազմելու և 2 ժամ թողնում էի երեխային նրա մոտ, նա միշտ դժգոհում էր՝ թե շատ հոգնած է:Որդիս ակտիվ է, ուշադ-
րության կարիք ունի, սկեսուրս դժգոհել է, թե չի կարողացել մեկ րոպե անգամ աչքաթող անել երեխային:

Հիմա նա 2 տարեկան է, պետք է շատ ուշադիր լինել, անընդհատ ինչ-որ բանով զբաղ եցնել, ես նրա համար մուլտֆիլմեր չեմ միաց-
նում: Հիմնականում մենք նկարում ենք, կամ ինչ-որ բան պատրաստում: Եվ ես այս ամենը համատեղում եմ առօրյա կյանքի հետ։ Ա-
մուսինս աշխատանքից ուշ է տուն գալիս, աշխատում է տան մոտակայքում, մասնավոր աշխատանքներ է անում, և ժամանակա-
ցույցն անկանոն է: Ես պլանավորել եմ որդուս խնամել առնվազն 3 տարի:

Աշխատում եմ լրացուցիչ հեռակա կարգով և ստանում եմ իմ սովորական աշխատավարձի կեսից ավելին. դա ինձ հարման է, քանի
որ հիմնականում աշխատում եմ որդուս ցերեկային քնի ժամանակ` ժամը 2-ին, և դրանից հետո, երբ նրան քնեցնում եմ` 2 ժամ: Մին-
չև որդիս կարթնանա, նրա արթնանալուց հետո բնականաբար աշխատանքի ժամանակ չկա: Փորձում եմ գոնե հասցնել ինչ-որ բան
անել նաև տանը: Ես չեմ պատկերացնում,թե ինչ կլինի, եթե գնամ աշխատանքի և երեկոյան ամբողջ առօրյան, գումարած երեխան
ինձ վրա կլինեն:Տնային գործերում սկեսուրս չի օգնում, ես, ընդհանուր առմամբ, կասկածում եմ, որ նա գոնե կկարողանա պահել
երեխային:

Բայց ամեն օր նա զանգում է կամ գալիս, և ամեն անգամ նույն <<երգը>>, թե երբ եմ ես գնալու աշխատանքի: Նա միշտ նախատում
է՝ ասելով, որ իր երեխային խնամել է մեկ տարի և գնացել աշխատանքի, բայց ես դեռ տանն եմ: Նա համոզ ված է, որ նստած եմ ա-
մուսնուս վզին. նա մեծ գումարներ է վաստակում և, ըստ երևույթին, ես որոշել եմ նրա հաշվին հարմար «տեղավորվել»: Եվ միշտ ա-
մուսնուս ասում է, որ ես պետք է գնամ աշխատանքի, որ ընտանիքում երկուսն էլ պետք է աշխատեն: Հոգնել եմ նրա մշտական հան-
դիմանություններից և աշխատանքի մասին զրույցներից, այնպիսի զգացողություն է, որ նա վստահ է, որ ես պարզապես հանգստա-
նում եմ տանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS