Ստեփшնш կերտի կшր գшվիճшկը կшրпղ է пրпշ վել Մпսկվшյի եվ Բшքվի կпղմից шռшնց Երևшնի մшսնшկցпւթյшն

iarex.ru-ն  գրում  է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևն հայտարարել է, որ ««Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունն այլևս գոյություն չունի»: Նա կրկնել է այն, ինչ Իլհամ Ալիևը նախապես ասել էր ժողովրդին ուղղված իր ուղերձում, որ-տեղ խոսել էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման» մասին նշելով, որ «այժմ Լեռնա-յին Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի», իսկ «Լեռնային Ղարաբաղում բնակվողները Ադրբեջանի քաղաքացիներ են»:

Ձևական տեսանկյունից այս ասածներին անհնար է հակադարձել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտի-նը ռուսական հեռուստատեսությանը տված իր հայտնի հայտարարությունում նշել է, որ նույնիսկ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Ստեփանակերտի անկախությունը, ինչը նշանակում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադր-բեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»: Բայց Հաջիևի այդ մասին հիշեցումն ուշագրավ է այն փաս-տով, որ դա արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների Բաքու ժամանելու նախօրեին: Եվ անմիջապես լուրջ ինտրիգ է ծագում:

Ալիևի հետ հանդիպմանը ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ասել է, որ խումբը Բաքու է ժա-մանել Ադրբեջանի ղեկավարության հրավերով, հակառակ դեպքում այցը տեղի չէր ունենա, և որ խումբը «հաս-կանում է ընթացիկ իրավիճակի նոր օրակարգը և կարող է առաջարկել իր գործողությունների նոր ծրագիրը»: Ալիևը պատասխանել է շատ կոշտ․

«Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել», բայց երբ ինձ ասացին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցան-կանում է գալ, ես ասացի. «Թող գան, ես դեմ չեմ: Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն»: Ի՞նչ կարող են նրանք ասել: Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու մասին Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ համաձայնագիրը հիմնովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում և փակագծերից դուրս թողել հակամար-տության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին բոլոր տեսական զարգացումները: «Նրանք (Հայաստանը) իրենց կամքով չէին ստորագրի,- հստակեցրել է Ալիևը,- մենք ենք նրանց պարտադրել, այլ ոչ թե Մինսկի խումբը: Մենք և նախագահ Պուտինը:

Սա իրականություն է: Եթե չլիներ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, ապա այսօր իրավիճակը, հավանա-բար, այլ կլիներ»: Այլ կերպ ասած «հակամարտությունն արդեն պատմություն է դարձել»: Եվ նաև. «Մենք պար-զապես կարծիքների ընդհանուր փոխանակում ենք իրականացրել: Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղապահների կազմը: Ո՞ր երկրները կարող են ներկայացնել այն: Դրանք պետք է հարևան երկրներ լինեն, թե՞ համանախագա-հող երկրներ: Կարծիքները տարբեր են եղել: Անձամբ ես այս մասին երբեք իմ կարծիքը չեմ հայտնել, քանի որ դրա համար դեռ շուտ է եղել: Նախ պետք է լուծել հակամարտությունը: Մենք երբեք չենք առարկել խաղաղա-պահների հարցով: Մենք ասել ենք այո, թող խաղաղապահները գան և որոշ ժամանակ պաշտպանեն խաղաղ բնակիչներին, հայերին և ադրբեջանցիներին: Հենց այդ էլ տեղի է ունեցել: Ներկայումս Ռուսաստանը խաղաղա-պահ գործողություններ է իրականացնում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը սատարում են դրան»:

Ճիշտ է այն, որ ոչ բոլորն են կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը որպես հյուր մասնակցել է Բաքվում անցկացվող զորահանդեսին, ա-սել է, որ «այս տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը չի ավարտվել»: Ըստ նրա, պայքարը, որը տարվում է քաղաքական և ռազմական հարթություններում, կշարունակվի նաև շատ այլ ճակատներում: Իհարկե, այստեղ խոսք է գնում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Միևնույն ժամանակ, Էրդողանը ակնարկել է Երևանում «վրեժխնդիր ուժերի» առկայության հավանա-կանության մասին, որոնք, ըստ թուրքական Duvar պարբերականի «կարող են արտաքին աջակցություն գտնել Արևմուտքում»՝ մատնանշելով առաջին հերթին Ֆրանսիան, որի խորհրդարանը ուշացած, բայց որոշում է կայացրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Բայց, իհարկե, դա կախված կլինի Փաշինյանի ռեժիմից կամ այն շրջանակներից, որոնք տապալելու են Փաշին-յանի ռեժիմը»,- հստակեցնում է Ալիևը,- կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ուղղակիորեն ու-ղերձ հղի Հայաստանին»:

Կա նաև մեկ այլ տարբերակ: Ավելի վաղ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հայկական ենթաէթնոսի անվը-տանգության երաշխավորն է եղել: Հիմա, փաստորեն, այդ առաքելությունը անցել է Ռուսաստանին: Որոշակի պայմաններում Մոսկվան և Բաքուն կարող են երկկողմ և, հնարավոր է, Ստեփանակերտի իշխանության ներ-գրավմամբ, լուծել այդ խնդիրը առանց Երևանի մասնակցության: Ավելին, Ադրբեջանի տարածքով Լեռնային Ղարաբաղի հետ շփվելու հնարավորություններ կան: Միևնույն ժամանակ, դեռ դժվար է խոսել Ստեփանակեր-տի կարգավիճակի վերաբերյալ հնարավոր որոշումների մասին: Բայց անվիճելի է, որ դրանք անսովոր կլինեն, և շատ բան կախված կլինի տարածաշրջանում, և ոչ միայն Անդրկովկասում, իրադարձությունների հետագա զարգացումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS