Վերջապես վարչապետը մի լավ լուր հայտնեց․ Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին․․․

«Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ Շատ շուտով սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին»,- այսօր՝ տեսա-ուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` նոր թափով պետք է տեղի ունենա նաև զոհերի մարմինների փնտրտուքը և մարմինների ճանաչ-ման գործընթացը․ «Ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել»,- ասաց Փաշինյանը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS