՛՛Նստի տեղդ ու չշարժվես՛՛. Ասաց երթուղայինի վարորդը, փակեց դուռը և սկսեց սլանալ կարմիր լույսերի տակով. Ահա թե ինչ էր եղել…

Երթուղային տաքսին  կանգնեց   կանգառում, ուղևորների հետ բարձրացավ մի հղի կին, նրան անմիջապես տեղ տվեցին:

Ուղևորները հոգատարությամբ և սիրով օգնեցին նրան: Կանգառից հազիվ էր մի քանի մետր անցել, երբ հանկարծ մի ջիպ ավտոմեքենա, որ սլանում էր մեծ արագությամբ, հանկարծակի արգելակեց վթարային իրավիճակ ստեղծելով:

Երթուղայինը կտրուկ արգելակեց  և ուղևորները ինքնաբերաբար  առաջ ընկան:

Այդ պահին լսվեց հղի կնոջ տնքոցը,    մեքենայի արգելակման ժամանակ   ուղևորներից երկուսը  չկարողանալով հավասարակշռություն պահել ընկել էին   նրա վրա, և  նրանց ծանրության տակ  առաջ գալով նրա որովայնը ուժեղ սեղմվել էր առաջին նստարանին:
Նա սաստիկ ցավեր ուներ,  ու գունատվել էր, խնդրեց մեքենան կնագնեցնել , որպեսզի կարողանա դուրս գալ: Նրա կողքին կանգնած կինը առաջարկեց իր օգնությունը, սակայն հղի կին չկարողացավ կանգնել և  ցավից  տնքաց:
Այդ ժամանակ երթուղայինի վարորդն ասաց.

— Նստիր տեղդ, չշարժվես, — ու միացրեց վթարային   ազդանշանն ու  սլացավ՝ չկանգնելով  կարմիր լույսի տակ:

Նա սլանում էր մեծ արագությամբ, այդ պահին  նրան փորձեց կանգնեցնել  ոստիկանական մեքենան, կարծելով, որ նա օրինազանց վարորդ է, բայց վարորդը պատուհանից ասաց.

— Մեքենայի մեջ հղի կա, լավ չի զգում, խնդրում եմ ուղեկցեք:

Ոստիկանը գլխով արեց ու մինչև հիվանդանոց ուղեկցեց  երթուղայինին  սլանալով առջևից և ճանապարհ բացելով:

Վարորդը  ողջ ճանապարհին մտքում խնդրում էր Աստծուն օգնել ու փրկել  հղի կնոջը, նա վերհիշեց,  թե ինչպես էր որդու հղի կինը վթարի ենթարկվել ու մահացել , քանի որ վարորդը փախել էր դեպքի վայրից՝ նրան թողնելով անօգնական վիճակում:

Բժիշկներն ասել էին, որ եթե շուտ տեղ հասցնեին, հնարավոր կլիներ փրկել թե մորը, թե երեխային…

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS