Ադրբեջանական կողմը եռակողմ համաձայնագրի շրջանակներում Հայաստանի առաջ է քաշում ևս 3 կետ․․․

Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում պետք է ունենա իրավական հիմք՝ եռակողմ համաձայ-նագիր, կամ խաղաղապահ առաքելության մանդատ: Այս մասին իր թելեգրամ-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ռուսաստանյան կողմն այն պատրաստել է դեռ մինչև նոյեմբերի 9-ը, ու հայկական կողմը պատրաստակա-մությամբ ստորագրել է, սակայն չի ստորագրել Ադրբեջանը։ Ադրբեջանական կողմը ելնում է նրանից, որ ինքը հաղթող է, Փաշինյանը՝ պարտված, ու առաջ է քաշում 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել խաղա-ղապահների գործունեությունը կարգավորող պայմանագրում (կամ դրա բաժնում)։

1. Արցախում որևէ հայկական զորք չպետք է լինի, քանի որ այն ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանական զորքն այնտեղ է իրավունքի ուժով, ռուսաստանյան զորքը՝ ադրբեջանցիների համաձայնությամբ, իսկ հայկա-կան զորք չպետք է լինի՝ ոչ ՀՀ ԶՈւ-ն, ոչ Արցախի ՊԲ-ն։

2. Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերն Արցախ պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջա-նական կողմի հետ։

3. Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի ու խաղա-ղապահների համաձայնությամբ։

Հայկական կողմի խնդիրն այն է, որ կապիտուլյացիայի մոլուցքի մեջ նա առաջինն է ստորագրել փաստաթուղթը՝ հնարավորություն չտալով Ադրբեջանին իր ակնկալիքները վերջնականապես ներկայացնել միջնորդին՝ Ռուսաս-տանին։ Ադրբեջանի հետ չհամաձայնեցված, բայց Նիկոլի կողմից արդեն ստորագրված պայմանագրի նախա-գիծն Ադրբեջանին բանակցային նոր լծակներ է տալիս՝ թույլ տալով, կետերը չկատարելու դեպքում, պահանջել խաղաղապահների դուրսբերումը։

Հ․ Գ․- Հա, ի դեպ, այս փաստաթուղթը հունվարի 11-ին չի քննարկվելու։ Հունվարի 11-ին քննարկվելու է բոլորո-վին այլ բան։ Բայց այդ մասին՝ ավելի ուշ»,- գրել է նա։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS