Ախորժելի ու համեղ խաչապուրին պատրաստելու համար կպահանջվի ընդամենը րոպեներ

Եթե դուք սիրում եք նախաճաշին պատրաստել արագ, ինքնատիպ ու չկրկնվող ուտեստ, ապա խաչապուրու այս բաղադրատոմսը համոզված ենք, որ ձեզ կհետաքրքրի: Այն պատրատվում է շատ արագ և միանգամից հագեցնում է քաղցը:

Բաղադրիչներ

  • Չոր պանիր  — 200 գր.
  • Սամիթ — 100 գր.
  • Հավկիթ — 2 հատ
  • Թթվասեր — 200 գր.
  • Ալյուր — 2 ճ/գ
  • Բուսական յուղ — 2 ճ/գ

Պատրաստումը

  1. Բոլոր բաղադրիչները լցնում ենք իրար հետ մի ամանի մեջ. քերած պանիրը, 2 ձուն, թթվասերը, կանաչին և 2ճ/գ ալյուրը:
  2. Խառնում ենք գդալով, մինչև ստացվի միաձույլ զանգված՝ առանց հարելու:
  3. Տապակի մեջ լցնում ենք բուսական յուղը, այնուհետև լցնում ստացված զանգվածը:
  4. Եփում ենք միջին կրակի վրա, կափարիչը փակ այնքան , մինչև ոսկեգույն երանգ կստանա:
  5. Այնուհետև թեքում ենք, որ մյուս կողմն էլ եփվի, բայց արդենկափարիչը բաց:
  6. Այս ամենը ձեզնից կխլի ոչ ավելի, քան 10-12 րոպե:

 Բարի ախորժակ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS